«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Դիտել նաև
Չեմ պատկերացնում մարդ ինչից դրդված կարող էր նման գազանություն անել, բայց արել են
Փաշինյանին այսօր չի հաջողվել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցել
«ԱշխԸրքի կենտրոնում»՝ Գյումրիում տաղավարները կտրամադրվեն անվճար
Գյումրիում կտրել են 60-ամյա կնոջ պարանոցը. քննություն է ընթանում
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, Գյումրու «պապիկների գործով» ՄԵՐԺԵՑ դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։
Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Օդանավակայանում եւ կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն»,- նշեց Կոստանյանը։