Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի
Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել::Տեղեկությունը տեղում աշխատող լրագրողներին հաստատել է Կարմիր խաչի ներկայացուցիչը։
Այժմ փլատակներից դուրս բերված քաղաքացուն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում տեղում։ Փրկվածի անձի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: