Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան

Երբ 2017-ին Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենիչը դաշինք էին կազմել և Հայաստանին առաջարկում էին “Ելք կա” կարգախոսը, քչերն էին կարծում, որ Հայաստանի համար այդ Ելքը պիտի լիներ Արցախի պետականության փաստացի կորուստը, նոր պատերազը, որի արդյունքում պետք է սպանվեին ավելի քան չորս հազար անմեղ երիտասարդներ:

Իհարկե այդ եռյակից ոչ ոք չէր ուզենա, որ իրենց կարգախոսը այդքան մահաբեր լիներ Հայաստանի համար: Բայց այդպես ստացվեց, քանի որ իրենց պատկերացումներն էին իրականում մահաբեր մեր երկրի համար: Այն ժամանակ քչերն էին հասկանում այդ ճշմարտությունը:

Այդպես է ստացվում, երբ իշխանության են գալիս քաղաքական տգետները, անգրագետներն ու փառամոլները:

Բայց դա իրենց մեղքը չէ միայն: Երբ Վազգեն Սարգսյանի եղբայրը իրեն համարում էր եղբոր քաղաքական հետնորդը և հանդես գալիս ճիշտ հակառակ գաղափարական թեզերով, Հայաստանում ոչ ոք չասաց, որ նման քաղաքական անբարոյականությունը վտանգավոր է ոչ միայն իր, այլև երկրի համար: Քանզի շարքային քաղաքացին տեսնելով դա՝ իր համար եզրակացնում էր, որ քաղաքականությունը դա ինքնին անբարոյականություն է, և առանց այդ հատկության քաղաքական պայքարում հաջողության չի կարելի հասնել:

Հենց այդ պատճառով էլ երկրում աստիճանաբար հաստատվեց բարոյահոգեբանական խայտառակ մթնոլորտ, որտեղ խաբեությունը սկսեց ընկալվել որպես բնական երևույթ: Հենց այդ մթնոլորտի պատճառով էր, որ մեզ գեբելսյան մեթոդներով խաբում էին կյանքի գրեթե բոլոր բնագավառներին վերաբերվող հարցերում: Կորոնավիրուսի դեմ պայքարը սկզբում անվանում էին անլուրջ, և նույնիսկ տխրահռչակ Արսեն Թորոսյանը Հարավային Կորեայի փորձից էր խոսում, իսկ հետո առանց ամաչելու և ներեղություն խնդրելու սկսեցին ճիշտ հակառակ թեզեր պնդել: Եվ այս ամենը համարում էին բնական երևույթ: Ավելին, հանրության մեջ էլ առանձնապես մեծ բողոք չկար այդ սուտի դեմ: Քանզի հանրությունը, ինքը նույնպես թաթախված էր սուտի և կեղծիքի մեջ և դա համարում էր բնական երևույթ:

Իսկ ինչպես ասում են “խաբեբան խաբեբային հեռվից է տեսնում”: Այդպես Փաշինյանի իշխանության և հանրության մեծ մասի ներդաշնակությունը չար կատակի դեր կատարեց այդ նույն հանրության մեծ մասի համար:

Քանզի եթե սուտ խոսելը բնական երևույթ է, այն բնական է կյանքի բոլոր կողմերի համար, ապա դրա պատճառով հանրության լուռ համաձայնությամբ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդեց բանակցային գորըծնթացը՝ ճանապարհ բացելով ադրբեջանական հարձակման համար, որի պատճառով տուժեց այդ նույն հանրության մեծամասնությունը, որի երեխաները զոհվեցին պատերազմում:

Շարքային ղարաբաղցին պետք է հասկանա, որ եթե 2019-ին բերանը բաց լսում էր, թե ինչպես էր Փաշինյանն իրեն խաբում “Արցախը Հայաստան է և վերջ” կարգախոսով և մտածում, որ նա մի բան գիտի, որ այդպես է արտահայտվում և ուրեմն նրան պետք է հավատալ, ապա այսօր իր ողբերգական վիճակի համար առաջին հերթին իրեն պիտի մեղադրի:

Քանզի, խաբվելը նույնպես գին ունի և երբեմն այդ գինը կարող է ճակատագրական դառնալ խաբվողի համար: Սա նույնպես բնության դաժան օրենքներից մեկն է: Բա ինչո՞վ  պետք է տարբերվեն իրարից չխաբվող և ինքնախեբեությամբ տառապող մարդկանց ճակատագրերը:

Եթե նրանց ճակատագրերը նույնը լինեին, ապա դա կլիներ ամենամեծ անարդարությունը: Այն ինչ կատարվեց երեկ Սուրմալիի առևտրի կենտրոնում, նույնպես այդ ժանրից է:

Այսօր շատերն են հարցադրում անում և նույնիսկ տարբեր վարկածներով են հանդես գալիս այս վերջին դեպքի վերաբերյալ:

Մեկ բան հաստատ կարելի է պնդել, որ եթե երևանցիները կարծում են, որ Աղավնոն իրենցից հեռու է գտնվում, և իրենք կարող են հանգիստ քեֆ անել Երևանի կենտրոններում, ապա չափազանց սխալվում են: Չե՞ք հավատում, հարցրեք այսօր ապրող ստեփանակերտցիներին: Նրանք էլ էին 2019-ին, երբ հավաքված Ստեփանակերտի հրապարակում լսում էին Փաշինյանի հերթական ստաճմլիկ ճառերը, այն ժամանակ նույնպես հավատում էին, որ “Արցախը Հայաստան է վերջ”: Ոչ մեկին չէր հետաքրքրում, որ Փաշինյանն այդ ժամանակ բանակցային գործընթացը կազմալուծելով էր զբաղված՝ հիմք դնելով Ադրբեջանի ապագա  հարձակման համար:

Քանի դեռ երկրի ղեկը այսօր գտնվում է խաբեբաների ձեռքում, երկրում պարմանենտ կարգով փլուզումներ են լինելու, պարբերաբար մետրոն են ուզելու պայթեցնել, այս այն առևտրի կենտրոնը և այսպես շարունակ: Քանզի խաբեբայի իշխանությունը դա թույլի իշխանություն է: Եթե դա հասկանալի և տեսանելի չէ հայ մարդու համար, ապա դա շատ լավ տեսանելի է մեր հարևանների համար, որից էլ օգտվում և օգտվելու են մինջև վերջին պահը, քանի դեռ հայը խելքի չի եկել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan