Հայտնի է՝ ովքեր են Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկած կարմիրբերետավորները Փոփոխության այլընտրանքը թուրքական տանկերն են Երևանում. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Արցախը մենակ չէ․ Հայաստանը տեր ունի
24
Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով. Տեսանյութ Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում. Տեսանյութ Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Միացե՜ք ակցիային. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում․ Անդրանիկ Թևանյան ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Անդրանիկ Թևանյանի կոչը ձերբակալությունից հետո. «Չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց». Տեսանյութ Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Շատերը գիտեին, թե ով է իրականում այս Հուդան. Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. Տեսանյութ, թարմացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով. Տեսանյութ ԱՄՆ տիկին դեսպան, ԵՄ պարոն դեսպան, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը․ պատգամավոր Հանրապետության հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվում. Տեսանյութ Հայտնի է՝ ովքեր են Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկած կարմիրբերետավորները Ալեքսանդր Բաղրամյան. Կարմիր բերետով ենիչեր դառնալուց առաջ աշխատել է մատուցող Ստեփանակերտ ադրբեջանական զորք չի մտել․ ԱՀ տեղեկատվական շտաբ Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է Քարտեզում երևում են Ադրբեջանի առաջիկա պլանները, որին դիմադրելու կարողություն ու ցանկություն չունի ներկայիս իշխանությունը. Իսկ մե՞նք Այս հայատյացը ցույց տվեց, որ պարգևավճարն ավելի կարևոր է, քան հայրենիքի համար պայքարը Հանրապետության փողոցից մեկնարկեց երիտասարդների իրազեկման ակցիան Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ՝ կանգնելով հայելու առաջ 5 երեխաների մոր աչքի առաջ Ադրբեջանը ռմբակոծել է այն հատվածը, որտեղ գտնվել են երեխաները Գետնին ենք քնել, գիշերն էլ անձրև էր. ապրել ենք ուզում, սովորական ապրել. 11-ամյա Տիգրանի կյանքը` Արցախում Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում. Տեսանյութ Առաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ․ MediaHub Բաց թողնված բոլոր թեմաները մենք հետո կլրացնենք. Արթուր Ղամբարյանն իր ուսանողներին Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ. Փաստաբան Եթե ցուցարարները տեսնում են անհամաչափ ուժ, ապա պետք է համարժեք պատասխան տան. սա կդիտվի որպես անհրաժեշտ պաշտպանություն. նախկին փոխոստիկանապետ «Կարճ ասած»․ Հայ ժողովրդի աչքերը թուրքերը մեզանից լավ բացեցին. Տեսանյութ Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում Արցախի գյուղերում մարդիկ տեղահանվելուց առաջ չկարողացան հողին հանձնել իրենց հարազատներին «Ես չգիտեմ՝ վախենում ա Նիկոլը, թե չէ. դա էական չի, քանի որ մենք էլ, ինքն էլ գիտի, որ ՔՊ-ն այլևս 9%-անոց կուսակցություն ա». Էլիբեգովա Ակտիվիստների ծեծող ոստիկանները պետք է հասկանան, որ իրենց գլխին քրեական գործեր են կախված. Հովհաննես Խուդոյան Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հերթական հոդվածը. Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով․ ադրբեջանական ուժերը մտել են առաջին տներ Մի շարք ընկերություններ գործադուլ են սկսել Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Այսօրվանից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում անվճար տաք սնունդ կտրամադրվի տարհանված քաղաքացիներին Ռուս խաղաղապահները ավելի քան 50 տոննա հումանիտար բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ. Տեսանյութ Իրավիճակն Արցախում՝ ժամը 10։00-ի տվյալներով

Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր

«Փաստինֆո»-ն գրում է․

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը Վճռաբեկ դատարանում շուրջ մեկ տարի քնեցվեց, ապա՝ հանձնվեց Վճռաբեկ դատարանի նորաստեղծ Հակակոռուպցիոն պալատին։ Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշումն անփոփոխ թողնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքը վերամակագրվել է։

Հատկանշական է, որ դատարանի նախագահի կողմից զեկուցող դատավոր է նշանակվել Կարեն Բիշարյանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Բիշարյանը Վճռաբեկ դատարանի նորաստեղծ Հակակոռուպցիոն պալատի դատավոր է ընտրվել հունիսի 30-ին՝ ԱԺ-ի կողմից՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, ընդ որում, Վճռաբեկ դատարան է տեղափոխվել՝ Վերաքննիչ քրեական (մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողության) դատարանից եւ ունի դատավորի ընդամենը վեց ամսվա փորձ։ Առավել հետաքրքիրը, սակայն, այն է, որ մինչ Վերաքննիչ դատարան տեղափոխվելը Կարեն Բիշարյանը դատախազ էր և որպես մեղադրող պաշտպանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքը:

Ասել է թե՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը կքննի Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխող դատավորի գործը։ Կայքը հիշեցնում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։

Ավելին, դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց ապօրինի քրեական հետապնդման իրականացումը։ Հատկանշական է, որ թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից արձանագրվել է, որ դատավորի նկատմամբ իրականացվող հետապնդումն ապօրինի է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan