Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

Դիտել նաև
Կապանի օդանավակայանում շուրջ 30 տարի դադարից հետո օդանավ իջավ. Լուսանկար
Փաշինյանն ասում է՝ 2023 թիվն ավելի լավ ենք փակելու, ավելի շա՞տ ենք հող հանձնելու․ հարցում՝ Կապանում. Տեսանյութ
Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում. Գևորգ Փարսյան
Սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիան պարալիզացրել է պետական կառավարման համակարգը
Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության ավտոմեքենան
Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ նշելով, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին:
Իրանի կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, սակայն հյուպատոսությունը դեռ պաշտոնապես չի բացվել: Տեղեկություններ կան այն մասին, որ հյուպատոսությունը ամենայն հավանականությամբ բացվելու է այս տարի՝ 2022 թվականին: