Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, կրկնում է իր նախորդների սխալները (տեսանյութ) «Եռաբլուրը մեզ հետ կապելը ստորագույն մանիպուլյացիա է». Լևոն Քոչարյան Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը
7
Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքը «հաղթող» է. Անատոլի Մատվիյչուկը՝ «Զանգեզուրի միջանցքի» Ալիևի խոսքերի մասին (տեսանյութ) Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ Ձեր գովերգած խաղաղության խաչմերուկը ի՞նչ օգուտներ է տալու, որտե՞ղ է հաշվարկը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել Ներկայում քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Միշելի մասնակցությամբ նոր հանդիպման հավանականությունը. Ալիև Դա հիշեցնում է երեխայի պահվածք. Բոգդան Բեզպալկոն՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Պատերազմ Արցախում
Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Շարմազանով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն «ՔՊ-ի՝ «Ապագա կա» ծրագրում, Արցախի համար ապագա չկա». Սեյրան Օհանյան Մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն Ադրբեջանում շարունակվում է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը Ալիևը նախագահական ընտրություններից մեկ տարի ատաջ գնում է արտահերթ ընտրությունների Կաթողիկոսն էլ դուք պետք է որոշե՞ք ով լինի. պատգամավորը՝ ՔՊ-ին. Տեսանյութ Փաշինյանի ՔՊ-ն դառնում է ժողովրդի աչքի փուշը. վաղ թե ուշ եռացող կաթսան պայթելու է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) «ժամանակավոր կառավարության» շատ անդամներ տարիներ շարունակ խոսում էին մարդկանց արժանապատվության մասին (տեսանյութ) Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Էլ ընտրությունը ի՞նչ ենք անում, նշանակեք՝ պրծեք. «Կարճ ասած» (տեսանյութ) Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքը «հաղթող» է. Անատոլի Մատվիյչուկը՝ «Զանգեզուրի միջանցքի» Ալիևի խոսքերի մասին (տեսանյութ) ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վարքագիծը շանտաժ է և դիվերսիա. Ալեքսեյ Մուխին Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, կրկնում է իր նախորդների սխալները (տեսանյութ) Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ» Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է Խոստումներից որեւէ կետի իրացման ուղղությամբ Փաշինյանը չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին Ալավերդիում ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել «Եռաբլուրը մեզ հետ կապելը ստորագույն մանիպուլյացիա է». Լևոն Քոչարյան Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ Ով այնպիսի սուտ ասի, որ...․ «Փաստ» Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ» Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը Ստի, կեղծիքի ու մշուշոտ ապագայի հիմնադիր Արդարադատության հետ կապված մի՛ ծիծաղեցրեք, տեսնում ենք ինչ է կատարվում. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ձեր գովերգած խաղաղության խաչմերուկը ի՞նչ օգուտներ է տալու, որտե՞ղ է հաշվարկը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել Հերթը հասավ Գյումրուն. ՔՊ-ն խզում է համագործակցության հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ

Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ

Hetq.am-ը գրում է.

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ 

Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։ 

Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։

Իսկ ամենախոշոր պայամանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Մավշին» ՍՊԸ-ն 2013 թվականի հունվարի 16-ին հիմնադրել է Մխիթար Մաթևոսյանը` հայրենի Զառիթափ գյուղում։ Մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանել է Մաթևոսյանին, սակայն դրանից հետո թե՛ իր բաժնեմասը, թե՛ տնօրենի պաշտոնը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

2021 թվականի հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Վայքում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, և արդյունքում՝ ընտրվել համայնքի ղեկավար։

Armeps.am համակարգի տվյալներով՝ մինչև Վայք համայնքի ղեկավար դառնալն էլ Մխիթար Մաթևոսյանի «Մավշին» ՍՊԸ-ն մասնակցել է պետական գնումների գործընթացին և պետական տարբեր մարմինների հետ կնքել 15 պայմանագիր, հիմնականում՝ Վայոց ձորի մարզպետարանի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի համայնքապետերանների հետ։ Նշված 15 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։

Մխիթար Մաթևոսյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար

Մխիթար Մաթևոսյանն ու «Մավշին» ՍՊԸ-ն անմասն չեն մնացել նաև քրեական գործից։ Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, որն այդ ժամանակ եղել է հենց Մաթևոսյանը։

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Վայքի համայնքային մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է  120 միլիոն դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում,  պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, Մխիթար Մաթևոսյանը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 

2021թ․ հոկտեմբերին Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Hetq.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan