Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը

Դիտել նաև
Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի հետ Թեհրանի հարաբերությունները
Իրանից Հայաստան արտահանումը վերջին 6 ամիսներին ավելացել է 51,43 տոկոսով
Իրանը նախազգուշացնում է. Տեսանյութ
Եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք․ ԻՀՊԿ
Ադրբեջանը խամաճիկ է դառնում հակաիրանական երկրների ձեռքին. Բաքուն խորացնում է թշնամանքը Թեհրանի հետ. Տեսանյութ
Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-հայտնում են հիմնադրամից։