Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով

Ընդամենը մեկ շաբաթում.

• Արցախի պաշտպանության բանակում ծառայող ՀՀ-ից ժամկետային զինծառայողների անսպասելի և ցուցադրաբար դուրսբերում Արցախից, ոմանց՝ նույնիսկ ծառայության ժամկետը չլրացած;

• դուրսբերման հաջորդ իսկ օրն ադրբեջանական հարձակումներ Արցախի վրա մի քանի ուղղությամբ, ունենք զոհեր ու բազմաթիվ վիրավորներ, ամենայն հավանականությամբ մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացում ու բարձունքների զբաղեցում; • զանգվածային ոստիկանական ռեյդեր Երևանում և ՀՀ որոշ բնակավայրերում, ավտոմեքենաների խուզարկություններ;

• նույն օրը Ադրբեջանին թաքուն վերադարձնում են ավելի վաղ մեր տարածքում հայտնաբերված ու գերեվարած ադրբեջանցի զինվորականի, ինչը հանրությունից գաղտնի են պահած լինում; վերադարձնում են ոչ մի բանի դիմաց, այն պարագայում, որ մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում Ադրբեջանի բանտերում;

• հայերի ձեռքով դատարկվում են Աղավնոն ու Բերձորը, որ հանձնեն ադրբեջանցիներին, ինչն Արցախը ՀՀ-ի հետ կապող հուսալի ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու պլանի բաղկացուցիչ մասն է;

• օգոստոսի մեկից մեկնարկած եռամսյա հավաքների 2 մասնակից է զոհվում («եռամսյա ՊԱՏԺԻՉ հավաքներ» եմ դրանց ասում);

• Ապարանում իշխանամետ հանցախմբի իրագործած զանգվածային գնդակահարության (5 վիրավոր, 2 զոհ) վիրավորներից մեկն է մահանում, այսինքն այդ միջադեպով արդեն 3 զոհ ունենք։

Հիշեցնեմ, որ այդ գործով ընդամենը 1 հոգի է մեղադրվում։ Սուպերմեն էր, մենակով 7 հոգու կպել էր որսորդական զենքից։ Սա օկուպացված Հայաստանի մեկ շաբաթն է։ Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդեն ներկա է։ Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով։

***

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է Նիկոլը, մենակով՝ համարյա մինչև վերջին պահն այն գաղտնի պահելով նույնիսկ իր արտգործնախարարից: Այդ հայտարարության կետերից մեկով հաստատվել է, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող նոր ճանապարհ է կառուցվելու: Դրանից ամիսներ անց Նիկոլի վերջնական ու որոշիչ «դոբռոյով» է հաստատվել այն երթուղին, որը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն (այն դեպքում, որ նոյեմբերի 9-ի տեքստում այդ բնակավայրերից հրաժարվելու պահանջ չկար), հակառակ դեպքում Ադրբեջանը չէր սկսի մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց ճանապարհը կառուցել։ Այդ բոլոր համաձայնեցումները նույնպես արվել են հանրությունից գաղտնի ու ծայրահեղ շտապողականությամբ։

Ասենք՝ ԱԽՔ-ը դեռ հունիսի 30-ին ասում էր, թե 1,5 տարի առաջներս կա, խնդրին կտանք լուծում, իսկ մեկ ամիս անց պարզվում է, որ մարդիկ պիտի հիմա դուրս գան իրենց տներից: Իսկ հիմա, երբ Աղավնոն ու Բերձորը դատարկում են, բոլորը բոլորին մեղադրում են, վիրավորում են, իրար վրա գոռում, գլխավոր հանձնողին՝ Նիկոլին, համարյա չեն հիշում: Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan