Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Մեկօրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Ղարաբաղը․ Եվգենի Սատանովսկի. Տեսանյութ
27
Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է, դա մեր պետության վերջին շանսն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռները ՀՀ են տեղափոխել վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիներին. Տեսանյութ Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են իրենց զոհերի թիվը Ջերմուկը պատրաստ է ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին. հայտարարություն Կարևոր է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկրների միջև անջրպետը. Պետդեպ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է ԱՀ-ի հումանիտար ճգնաժամը Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան

Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. «Սիվիլնեթ»

«Սիվիլնեթը» գրում է. «Ներքևի լուսանկարներում Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի հատվածն է Արցախի Բերդաձորի շրջանում։ Առաջին լուսանկարն արել եմ հուլիսի 24-ին՝ Ղարաբաղ գնալիս, երկրորդը՝ հուլիսի 30-ին՝ Ղարաբաղից վերադառնալիս։ Երկրորդ լուսանկարում արդեն երևում է, որ ճանապարհն ասֆալտապատված է և պատրաստ օգտագործման։

Ամփոփենք, թե ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ և ինչու։

Օգոստոսի 1-ին Ադրբեջանը խախտեց շփման գիծը Մարտակերտի շրջանի հյուսիսարևմտյան հատվածում և հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Երեք օր տևած բախումների արդյունքում հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, երկու տասնյակ վիրավոր։

Օգոստոսի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։ Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, որ «Բերձորից [Լաչին] պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը»։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Այսինքն՝ խոսքը ոչ թե եռամյա ժամկետում նոր ճանապարհ կառուցելու մասին էր, այլ ընդամենը նոր երթուղին որոշելու։

Օգոստոսի 4-ի կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»։ Նա նաև ասաց, թե ներկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով ճանապարհի կառուցման հաստատված որևէ պլան գոյություն չունի, և Հայաստանը մի քանի անգամ առաջարկել և հիմա էլ առաջարկում է դա անել: Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը [նոր ճանապարհի] որևէ պլանի համաձայնություն չի տվել, սակայն սկսել է Տեղ գյուղից մինչև Կոռնիձոր (Ադրբեջանի սահման) ավտոճանապարհի վերակառուցումը, որը, նրա խոսքով, ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Հարցեր

Ես արդեն իսկ մի շարք հարցեր եմ ուղղել Հայաստանի կառավարությանը նախորդ սյունակումս (Եղե՞լ է արդյոք Բերձորը ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն․ հարցեր Հայաստանի կառավարությանը)։ Կրկնեմ այդ հարցերից մի քանիսը․

Եթե չի եղել Լաչին քաղաքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված եռամյա ժամկետից ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն, ինչո՞ւ է Ադրբեջանն իր տարածքում կառուցել շրջանցիկ մոտ 30 կմ-ոց ճանապարհը, որը պետք է հանձնվի հայերի օգտագործմանը։

Ինչո՞ւ և ի՞նչ պայմանավորվածության հիման վրա է Ադրբեջանը կառուցել ճանապարհը ոչ միայն իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, այլև հայկական տարածքում՝ Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի հատվածում։

Ինչո՞ւ Ադրբեջանը Լաչինը պահանջեց անմիջապես ճանապարհի կառուցումից հետո և ինչո՞ւ հայկական կողմն անմիջապես համաձայնեց Ադրբեջանի պահանջին՝ մինչև օգոստոսի 25-ը հանձնել Լաչին քաղաքը և Լաչինի գործող միջանցքի վրա գտնվող Աղավնո և Սուս գյուղերը։

Եթե պայմանավորվածություն չի եղել Բերձոր քաղաքն ավելի վաղ (կարդացեք 2022-ի հուլիսին) հանձնելու մասին, ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը տեղի տալիս Ադրբեջանի պահանջին և հայտարարում, որ Կոռնիձորի հատվածում 8 կմ-ոց ճանապարհը կկառուցի մինչև 2023-ի գարուն։

Ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանը նախքան Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի կառուցումը կառուցելու է 3 կմ-ոց ճանապարհ, որը Լաչինի գործող միջանցքի սկզբնամասից միանալու է Ադրբեջանի կառուցած 30 կմ-ոց ճանապարհին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այս ճանապարհը հետագայում ևս հանձնվի Ադրբեջանին։

Հայաստանի կառավարության հայտարարությունները հակասում են նրա գործողությունների և իրավիճակի տրամաբանությանը։ Հաստատապես կարելի է պնդել, որ Փաշինյանի կառավարությունը որոշակի համաձայնություն տված է եղել Ադրբեջանին եռամյա ժամկետից շուտ Լաչին քաղաքը հանձնելուն կամ առնվազն դեպի Արցախ նոր երթուղու ճանապարհին։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթում հրապարակած հոդվածում անդրադարձել է Փաշինյանի՝ ռուսական կողմին ուղղված քննադատությանը՝ տարակուսելի համարելով, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին նորանոր զիջումների մեղքը փորձում են բարդել ռուսների վրա։

Եզրակացություններ

Իրադարձությունների վերլուծությունը հիմք է տալիս անելու հետևյալ եզրահանգումները․

Հայաստանի իշխանությունները անկարող են եղել մնալ նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակում, բանակցություններում տեղի են տվել Ադրբեջանի պահանջներին և համաձայնել են ինչպես Լաչինը շրջանցող նոր երթուղուն, այնպես էլ դրա կառուցումից հետո Լաչին քաղաքը, Աղավնոն և Սուս գյուղերը հանձնելուն։ Այստեղ հատկապես կարևոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել հասնել այն բանին, որ Հայաստանն ու Արցախն իրար կապող ճանապարհը կառուցվեր դրանով անցնող ենթակառուցվածքների տեղափոխմանը զուգահեռ՝ էլեկրահաղորդման գծեր, գազատար և ինտերնետ։ Այժմ երթևեկությունը կկազմակերպվի նոր երթուղով, իսկ ենթակառուցվածքները կմնան Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Համաձայնած լինելով նոր ճանապարհի երթուղուն, ինչպես նաև դրա կառուցման ավարտից հետո Լաչինը, Աղավնոն և Սուսը հանձնելուն՝ Հայաստանը ոչինչ չի արել այս ընթացքում ճանապարհի իր հատվածը կառուցելու ուղղությամբ, որը կմիանար Ադրբեջանի արդեն իսկ կառուցած ճանապարհին։ Այժմ հապճեպ և տարերային գործողություններ է անում, որոնք ավելի են խորացնում անորոշությունը Արցախում բնակվող ժողովրդի համար։

Ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, գործնական քայլեր չանելով իր ստանձնած տխրահչռակ խոստումը (բանավոր, թե գրավոր՝ էական չէ) կատարելու ուղղությամբ՝ առիթ է տվել սահմանային նոր սրացման, որի արդյունքում ունենք առնվազն ԵՐԿՈւ ԶՈՀ և ԵՐԿՈւ ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐ։

Կարելի է անվերջ մեղադրել Ադրբեջանին, որի միջազգային նշանակությունը, ի դեպ, թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի համար էապես մեծացել է ուկրաինական պատերազմից հետո։ Կարելի է մեղադրել Ռուսաստանին, որը, ըստ Հայաստանի պնդումների, լավ չի կատարում Արցախի հայերի անվտանգության պահպանության գործառույթը։

Փաստը, սակայն, այն է, որ Հայաստանի կառավարությունը խուսափել է իրավիճակի սթափ գնահատումից, ինչը հանգեցրել այն վիճակին, որ հիմա կա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan