Նիկոլ Փաշինյանի հետ նրա քաղաքական հակառակորդները կարող են հանդիպել միայն մեկ օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման դետալների քննարկում Հայաստանին «զենք չեն վաճառում». մեղավոր են «նշանակվում» դաշնակիցները. Տեսանյութ ՔՊ-ում «ոչմիթիզականները» 15-20 հոգի են
30
Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն միանում են ՌԴ-ին․ Ուղիղ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է իր փախուստը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով Եռակողմ հանձնաժողովը արտատարածքային միջանցքի հարց չի քննարկում. Օվերչուկ ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին հայտարարությանը Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞ Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ինչքա՞ն կվճարեն 1 կՎտժ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդները Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պարզաբանում են Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն միանում են ՌԴ-ին․ Ուղիղ Մերկելը կոչ է արել ՌԴ մասնակցությամբ ստեղծել անվտանգության համաեվրոպական ճարտարապետություն Որևէ ակնարկ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին ԴԱՀԿ-ն պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին` ներողություն խնդրել ՀՅԴ-ից Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում է անցկացնում Եռաբլուրում կարմիր բերետավորների գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան տուժողներ, մեղադրյալներ՝ ոչ Պետք է դադար առնենք և սպասենք նախագահների հնարավոր երկրորդ հանդիպմանը. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Ուկրաինայի հարվածները նոր տարածքների վրա կընկալվեն որպես ՌԴ-ի դեմ ագրեսիայի դրսևորում. Պեսկով Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է իր փախուստը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի հետ նրա քաղաքական հակառակորդները կարող են հանդիպել միայն մեկ օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման դետալների քննարկում Հայաստանում միջանցքի մասին խոսակցությունները մթագնեցին Արցախի շուրջ իշխանությունների ու միջազգային հանրության լռությունը Ջերմուկի պաշտպանությունը և Ամուլսարի «պահպանակները» ԱՄՆ-ի Սենատն ընդունել է օրինագիծ, որը ներառում է 12 մլրդ դոլարի չափով օգնություն Ուկրաինային «Թշնամին նստած է 4 կմ հեռավորության վրա՝ ուղիղ նրա նշանառության տակ ենք». Կախակն գյուղի վարչական ղեկավար Հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից․ ՊՆ-ն նոր հերոսական դրվագներ է ներկայացնում Փաշինյանը արդարադատության փոխնախարարին 4 օրով գործուղում է ԱՄՆ. Ծախսերը կանի հրավիրող կողմը Փաշինյանի որոշմամբ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ազատվեց պաշտոնից Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Այս իշխանությանը բերել են 3 խնդիր լուծելու համար, մինչև չլուծեն կամավոր չեն հեռանալու․ Արմեն Բադալյան. Տեսանյութ Աբովյանում ավտոմեքենա է այրվել Տարոն Մհերի Գալոյանը ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը՝ կասեցրել է թշնամու առաջխաղացումը Իտալացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Սպիտակ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Արևմուտքի նպատակն է էլ ավելի մասնատել հետխորհրդային տարածությունը, գժտեցնել ժողովուրդներին. Լավրով Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով Հայաստանի առողջարանային քաղաքը՝ թշնամու թիրախում և առանց զբոսաշրջիկների. Տեսանյութ

«Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն օգոստոսի 5-ին, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն, Ներքին Սուսը և Բերձորը։

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, սեպտեմբերի 1-ին կհանձնվի թշնամուն։ Փոխարենը՝ Արցախ-Հայաստան կապը պետք է ապահովվի այլընտրանքային ճանապարհով, որը, նախ՝ դեռ պատրաստ չէ, և երկրորդ, ինչպես արցախցիներն են վստահեցնում՝ անվտանգ չի կարող լինել։

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց իր մտահոգությունները․

«Այն, ինչ վերջին օրերին կատարվում է, արդեն վերջն է, գագաթնակետն է։ Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ։ Առաջարկվող նոր ճանապարհը էն չի, որ մեր ժողովուրդը կարողանա հանգիստ, անվտանգ, տարին 12 ամիս երթևեկել։ Դա չի կարող անվտանգ լինել, հայերի մեքենաները «կորելու» են ճանապարհից, գիշերը չես կարող անցնել․․․ Մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»։

Տիկին Լեսմոնյան ասում է, թե ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, օգնելու փոխարեն, ավելի են բարդացնում իրավիճակը․

«Որ Փաշինյանը էդպիսի բաներ է ասում, որ Մարուքյանն է էդպիսի բաներ ասում, որ ոչ բարով Արցախի ծնունդ, Անվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էդպիսի բաներ է ասում, չե՞ն մտածում, որ մարդկանց բախտի հետ են խաղում, ու մի բուռ մարդիկ չե՛ն, այլ մի ամբողջ արցախահայության բախտի հետ են խաղում։ Ի՞նչ են մտածում․․․»։

Անդրադառնալով Կառավարության վերջին նիստում Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե ադրբեջանցիներն այսօր կարող են մի քանի կետով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան, արցախցի կինը հիշեց հայտնի ասացվածքը․

«Գողը որ տնից լինի, արկանքը երդիկից կհանեն։ Եթե Նիկոլն իր ավազակախմբով՝ ԱԱԾ, ոստիկանություն, պաշտպանում է ադրբեջանցիներին, բնական է, որ թուրքը ծիծաղելով, շուլուխ անելով կգա»։

Տիկին Լեսմոնյային հարցրեցինք, թե ստեղծված իրավիճակից ելք տեսնո՞ւմ է, եթե այո, ապա ո՞րն է․

«Միայն իշխանափոխությունը կարող է գոնե այս մի բուռ Արցախը պաշտպանել, միայն իշխանափոխություն, թե՛ այստեղ, թե՛ այդտեղ։ Ամենից առաջ այդտեղ պետք է լինի՝ Հայաստանում, երկրորդը՝ Արցախում։ Բանակցային վիճակը պետք է փոխվի․․․

Արցախի այս մնացած տարածքի ամեն մի թիզ հողը ներծծված է մեր ջահելների արյունով։ Գետինը կոխկրտում ես, վախենում ես, ասում ես՝ տակից տնքացող կլինի, ի՞նչ հող եմ ես կոխկրտում։ Մեր հայ զավակների արյունն է ամեն մի թիզ հողի վրա, ո՞նց կարող ենք մենք թողնել, որ թուրքը գա․ էնքանը տվեցինք, թշնամին հիմա կոխկրտում է մեր ազգային ամեն ինչը, մեր նամուսն ու թասիբն էլ՝ հետը․․․»։

Արցախցի կինը կոչ արեց, որպեսզի համայն հայությունը դուրս գա պայքարի, հայրենիքի համար պայքարի․

«Մեր ժողովրդին ուզում եմ ասել՝ եկեք դուրս գանք, միասին գնանք կառավարության շենքի դեմ, թող մեզ բոլորիս միանգամից կոտորեն՝ պրծնենք, էս ի՞նչ վիճակ է, գիշերը քնում ենք, չենք իմանում՝ առավոտ կհելնե՞նք, թե՞ չէ։ Մեր դուխը չի ընկնում, բայց մեր ուղեղն անընդհատ այդ մտքի վրա է՝ ի՞նչ կլինի վաղը։

Մեր ժողովրդին համբերություն, տոկունություն ու համախմբում եմ ցանկանում, միայն համախմբման միջոցով կարող ենք մի բանի հասնել, այս մի բուռ հողը փրկել»։

Տիկին Լեսմոնյան զրույցի վերջում շեշտեց, բոլոր այն քայլերը, գործընթացները, որոնք տանում են նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, չեն հաջողելու, քանի որ արցախցիների 99.9 տոկոսը դեմ է դրան․

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և վե՛րջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan