Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․
«Տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր»: