Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ

Դիտել նաև
«Ղարաբաղին հարցրե՞լ եք». Վլադիմիր Սոլովյովը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Այո, Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան. Տեսանյութ
Հայ գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում․ Փաշինյան. Տեսանյութ
Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան` ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի. Տեսանյութ, ուղիղ
Հայաստանի ղեկավարությունը փորձում է «նստել երկու աթոռի վրա». Նատալյա Խարիտոնովա. Տեսանյութ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ:
Հայկական կողմից կորուստներ չկան։
Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը՝ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն