Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. Տեսանյութ
Դիտել նաև
«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողություններ իրականացնող «Ղոդս» ստորաբաժանման հետ ասոցացվող տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես է իրանական զինտեխնիկան տեղափոխվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրառում է կատարել այս մասին, ուշագրավ համարելով այն փաստը, որ տեսանյութը ուղեկցող տեղեկատվական գրառման մեջ օգտագործվել է ոչ թե այս արհեստածին կազմավորման «Ադրբեջանական Հանրապետություն» պաշտոնական անվանումը, այլ այն կոչվել է Հյուսիսային Ադրբեջան նահանգ, ինչից ենթադրվում է, որ առնվազն այս տելեգրամյան ալիքի հետևում կանգնած ուժը այն դիտարկում է որպես Իրանի ապագա նահանգ։
Աղբյուրը՝ mediahub.am