«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ Պատերազմ Արցախում
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան 7 անձ է ձերբակալվել․ ՔԿ Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել Գետավանի բնակիչների համար Հանձնման, միակողմանի զիջումների փորձերը որևէ երաշխիք չեն պարունակում Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ

Արցախինը հայկական սահման չէ՞․ Սրանց համար, փաստորեն՝ չէ

Արցախի Հանրապետության սահմաններին տիրող մի քանի օրվա լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունը շտապեց կատարել ադրբեջանական պահանջն, ու նախօրեին հապշտապ Երեւան տեղափոխվեցին ԱՀ ՊԲ-ում դեռ ծառայության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները։ Տեղափոխել են ցուցադրաբար, շարասյունով, որ, երեւի, դրանով ադրբեջանցիներին զեկուցեն պահանջի կատարման մասին։ Ի դեպ, հատուկ կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այդ զինվորներին։ Նրանք քաջ էին, նվիրյալ, հայրենասեր, քանի որ 44-օյա պատերազմից հետո, երբ իշխանությունների թողտվությամբ ու մասնակցությամբ շատերը չշարունակեցին իրենց ծառայությունը Արցախի Պաշտպանության Բանակում, նրանք մնացին, չլքեցին իրենց ծառայակիցներին։ Որոշներին այս ամիսներին հանդիպել եմ հենց մարտական դիրքերում, մարտական հերթապահություն իրականացնելիս։

Արցախի ՊԲ-ն հայաստանյան իշխանությունների կողմից կտրուկ թուլացնելուց հետո թշնամին այսօր դիմեց լայնածավալ, տարբեր ուղղություններով հարձակումների։ Իսկ ի՞նչ արեց Հայաստանի Հանրապետությունը։ Ձեռքերը լվաց Արցախից։ Դեռ երեկ Պաշտպանության նախարարության նորանշանակ խոսնակն էր պաշտոնական հաղորդարգությունում Արցախի մասին ձեւակերպել անորոշ Լեռնային Ղարաբաղ տեղանունով, կարծես խոսքը պետության, երկրի մասին չէ։ Իսկ այսօր, երբ Արցախում լարվածություն էր տիրում, Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական միակ հաղորդագրությունում շեշտվում է, թե «Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ լարվածություն չկա»։ Արցախինը հայկական սահման չէ՞։ Սրանց համար, փաստորեն՝ չէ։ Այնքան են այս իշխանությունները վախվորած թշնամու առաջ, որ նույնիսկ չեն համարձակվում Անվտանգության խորհրդի նիստ գումարելու մասին պաշտոնապես ասել, իրենց ֆեյքային չախոյանական կայքերով են դրա մասին լուր տալիս։ Այս իրավիճակը նորությու՞ն է։ Ոչ իհարկե։ Սրա մասին նո՞ր ենք իմանում։ Ոչ իհարկե։ Սրանք այսպես են շարունակելու «խաղաղություն» բերել, երբ համոզում էին՝ Արցախից հրաժարվելով, այնտեղ զինվոր չուղարկելով կարող են հանգիստ ապրել, փոխարենը ստանում էին թշնամու առաջխաղացում տարբեր հատվածներում, վրանում հայ զինվորի սպանություն, անպաշտպան սահման ու անմարդկային պայմաններ առաջնագծում։ Անգամ սրանք վախենալու են այսօրվա ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կենսագրությունում գրել, որ նա մինչ նշանակումը եղել է Արցախի ՊԲ շտաբի հետ։ Ու սա, այս իրավիճակը, թշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան, քանի լինելով խաղաղություն են մուրալու։ Քանի իրական անվտանգության համակարգը վերականգնելու, բանակը վերակազմավորելու փոխարեն ՀՀ Զինված ուժերը համարելու են քաղաքական հայացքների համար լոկ դիսբատ։ Ուզու՞մ ենք, որ այս ամենը դադարի։ Մեկ լուծում՝ սրանց հեռացումը։ Բայց դրա համար ՀԱՄԱԺՈՂՈՎՐԱԿԱՆ ՈՉ-ի կարիք կա։ Ոչ թե ֆեյսբուքյան, ոչ թե աշխատանքի բերումով հանրահավաքներին, անհնազանդության գործողութուններին չմասնակցելով ու կարծելով, որ իրենց փոխարեն այլոք կան։

Այսօր շատ էր աչքովս ընկնում իսկ ընդդիմությունն ու՞ր է հարցադրումը։ Մի մասը բանտում է, շատ-շատերին երեք զորակոչել են եռամսյա հավաքների։ Այսօր ընդդիմությունը Հայաստանի ԱԳՆ դիմաց բողոքի հավաքի էր։ Շենքն էլ հարյուրավոր ոստիկաններով շրջափակված էր։ Ինչպես հիմա կառավարության շենքն է շրջափակված։ Այո, քիչ էինք։ Բայց ներկա էինք։ Սա սփոփանք չէ։ Ոչ էլ այպանում։ Չեմ կարող ծովափերում հանգստացող ու հարցը սոցցանցերում ձեւակերպողներին պարտադրել, որ գան։ Բայց կրկնում եմ՝ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՉ, ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan