Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին

Դիտել նաև
Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են. Նաիրի Հոխիկյան
Աղավնոյի թալանը սկսված է․ Նաիրի Հոխիկյան
Մարուքյանը փորձում է քիթը մտցնել տարբեր տեղեր, որպեսզի իր շեֆին հնարավորինս շատ քծնի. Նաիրի Հոխիկյան
Փաշինյանն ընդունում է, որ թշնամին խաղաղության նպատակ չունի, այդ պարագայում դու ինչո՞ւ ես ամեն կերպ ձգտում այդ խաղաղության. Հոխիկյան
Իմացե՛ք, որ շուտով Արցախ կմտնեն ինչպես ՀՀ մեծ թվով պայմանագրայիններ, այնպես էլ զենք․ Նաիրի Հոխիկյան
Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։
Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։
Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։ Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։
Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից