Սիրիր ինձ խենթ, գիժ ժամանակ. Լյուսի Հայրապետյան. ֆոտոշարք

Դիտել նաև
Ավան վարչական շրջանի աշխատակազմը լծված է քպ-ի բուկլետ բաժանելու «բարդ ու նվիրական» գործին
«Ադրբեջանցի պատգամավորը խոսում էր Սյունիքի վրա հարձակվելու մասին». Տ. Հայրապետյան
Փաշինյանի կողմից վարվող խայտառակ բանակցությունների մասին ասելիք չկա... Տաթևիկ Հայրապետյան
Այս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ․ Տաթևիկ Հայրապետյան
«Հուսանք՝ ՔԿՀ-ները կթույլատրեն Անդրեասյան Կարենի մենախցում նիկոլի նկարը կախել». Ռ. Հայրապետյան
Սիրիր ինձ, երբ ես մեղավոր եմ,
երբ վատ եմ ինձ պահել,
երբ չգիտեմ ինչ ասեմ որպես արդարացում, երբ սկսում եմ գժվել ու չարանալ
ու սխալներս քառապատկել՝ ամեն ինչ հարթելու այդքան մեծ ցանկությունից...
Սիրիր ինձ խենթ, գիժ ժամանակ
Երբ գինի եմ ուզում ու պարել անդադար, պարել ամենուր ու ամենքի հետ,
բայց հետո մի վայրկյանում
միտքս փոխում եմ,
անջատում եմ հեռախոսս ու ուզում ցնդել,
որ ոչ ոք չանհանգստացնի
Սիրիր ինձ նույնիսկ այնժամ,
երբ բարկությունից գժվես,
որ ինձ հետ աննկատ անհնար է
անցնել նույնիսկ ամենաթեթև խմածի մոտով, մարդաշատ փողոցի մայթով, նախկինում սիրվողիս մոտով...
Սիրիր ինձ ու պաշտպանիր ինձ բոլորից՝ անցյալի ու մնացած
ստվերներից հեռու տար...
Սիրիր ինձ,
երբ շամպայնի պես թռվռում եմ շուրջդ,
երբ երեխայի պես
ուշադրությունդ եմ ուզում







