Վարշավայում ՔՊ-ական որոշ պատգամավորներ հոտնկայս ծափահարել են Զելենսիի հակառուսական ելույթին «Խաղադաշտ է մտնում» Ալեն Սիմոնյանը. ԱԺ նախագահը գնում է ֆուտբոլ նայելու. Տեսանյութ 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա. Տեսանյութ
27
Իսկ ի՞նչ էր ուզում Փաշինյանը՝ ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղութամբ․ ՀՀ ՊՆ Ալիևը դժգոհել է, որ միջնորդ երկրները նախկինում երբեք չեն պաշտպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ քննադատությանը Մոսկվան արձագանքել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպում չի լինի, քանի որ նա Մակրոնի ներկայության պայման է դրել․ Ալիև Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդեւանյան Հայաստանի անվտանգության ալֆան և օմեգան Ոստիկանները թող իմանան՝ կարող է 80 տարեկան լինեն, մահճակալներից հանեն ու քրեական պատասխանատվության ենթարկեն իրենց թոռների ու ծոռների աչքի առաջ. Հայկ Ալումյան Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ Պատերազմ Արցախում
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը ՍԴ ուղղությամբ հարձակումն արվում էր ինչ-որ պայմանագիր վավերացնելու համար. Տեսանյութ Ջերմուկում զոհված Արման Մխիթարյանի 5-րդ երեխան ծնվել է. Տեսանյութ Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթեւիկ Կարապետյանի նոր ոճային լուսանկարները Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը ԵՄ-ն Հայաստանին 2,6 մլրդ եվրո չի տվել ու չի խոստացել․ Գարեգին Մելքոնյան Ջերմուկում զոհված Արման Մխիթարյանի 5-րդ երեխան ծնվել է․ Տեսանյութ «Ի՞նչ գործ ունի ադրբեջանական զինված տեղակայումը Շուռնուխի դպրոցի դիմաց». Արման Թաթոյան Վարշավայում ՔՊ-ական որոշ պատգամավորներ հոտնկայս ծափահարել են Զելենսիի հակառուսական ելույթին Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին Չեմ հավատում, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքն ավելի թանկ է, քան ժողովրդավարությունը Դիլիջանում վթարի է ենթարկվել Գևորգ Պապոյանը, նրա ծառայողական Toyoya-ն բախվել է ծառին․ կա վիրավոր Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով Ցանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել «Խաղադաշտ է մտնում» Ալեն Սիմոնյանը. ԱԺ նախագահը գնում է ֆուտբոլ նայելու. Տեսանյութ ՔՊ վարչության ընտրությունների կեղծիքի բացահայտման գործընթացը համարում եմ փակված 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա. Տեսանյութ Իսկ ի՞նչ էր ուզում Փաշինյանը՝ ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի զինվորների ծնողների կկասեցվի Իր աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը կախող Անդրեասյանը դժգո՞հ է Նիկոլի ընտրությունից. Ի՞նչ են մտածում ԲԴԽ-ում Մնացական Մարտիրոսյանի նշանակման մասին ՊԲ-ն չի կրակել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է․ նախագահին կից խորհուրդը չի ձևավորվել Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել Վիկտոր Սողոմոնյանի գիրքը Մոսկվայում բեստսելլեր է դարձել

ԵՊՀ ռեկտորը անազատության մեջ գտնվող որդուս թույլ չի տվել քննությունները հանձնել հեռավար. Լուսանկար

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Melkonyan Rubenնն այսօր անակնկալ էր արել. թուրքագիտական, մասնագիտական գրքերի մի ողջ փունջ պատրաստել է ուղարկելու իր ուսանողին, որդուս՝ Տարոնին, որպեսզի բանտում շարունակի ուսումը։

Այլ հարց է, որ ԵՊՀ ռեկտորին դիմում էի ներկայացրել, որ այս դավաճան իշխանության դեմ պայքարի պատճառով որդիս գտնվում է անազատության մեջ, թույլ տալ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները հանձնի հեռավար։ Բայց անակնկալ մերժում ստացա, քանի որ ռեկտորատը պատճառաբանել է, թե նման կարգ չունեն։ Ուսում ստանալու սահմանադրական կարգի մասին երեւի տեղյակ չեն, տեղյակ չեն, որ շատերն են համալսարաններ ավարտում բանտում նստած։ Թերեւս դատական կարգով բողոքարկենք այդ մերժումը, որն անգամ բանտային ծառայողների համար էլ էր անակնկալ։ Բայց մինչ այդ, անազատությունը նաեւ կրթության լավ հնարավորություն է։ ՈՒ մեր բոլոր տղերքն էլ՝ Արսենը Մարտոյանը, Գոռը Մաթեւոսյանը, Գեւորգ Մուրադյանը, Տարոնն ու Գոռն այս ամիսներին անդադար գրքերի պահանջ էին դնում։ Ցանկը երկար է. Ռուբեն Տեր Մինասյանի հատորներից մինչեւ քաղաքագիտություն՝ Մաքիավելի ու Քիսինջեր։ Իսկ Ռուբեն Մելքոնյանը մի ամբողջ թուրքագիտական գրադարան է պատրաստել։ Այսօր նրա գրառումը մեկ պահ ինձ շուրջ երկու տասնամյակ ետ տարավ։ Նորից բանտ, ուր պատրաստում էի գիտական ատենախոսությունս կամ, ավելի ճիշտ, քաղաքական պատճառով ասպերանտուրայից դուրս էի մնացել, բայց թուրքագիտությունը չէր դադարել իմը լինել։ Նոթագրումներ, կոնսպեկտներ, տարբեր ուսումնասիրություններից ծաղկաքաղ։ Անգամ համարձակվեցի պանթուրքիզմի կնքահայր Զիյա Գյոքալփի Türkçülüğün Esasları գրքի հայերեն տարբերակը թարգմանել սկսել։ Պարզվեց բանտերում Մանուկյանները թուրքագիտությունը շարունակելու են։ Շնորհակալ եմ Ռուբեն Մելքոնյանից նման թանկարժեք նվերի համար։ Իսկ Գոռ Սարգսյանին էլ հետաքրքրում են հասարակագիտական, քաղաքագիտական հետազոտություններ, դաշնակցական գրականությունը երկուսին էլ պետք է։ Կսպասեմ նոր համալրումների։ Ի դեպ, ժամանակակից հայ արձակն էլ բավականին սիրով է ընդունվել տղաների կողմից։ Հատկապես Աբել Միքայելյանի վեպերը հաճույքով են ընթերցվում։ Իսկ լուսանկարում նաեւ իմ գրադարանից մերոնց պարբերաբար ուղարկված գրքերն են, ու նաեւ բանտարկության օրերին նվեր ստացածները։ Մեկը՝ Դիարբեքիրի բանտի մասին հատկապես շատ թանկ է։ Այնտեղ կալանք անցկացրած քուրդ տղերքից մեկն է տվել։ Կոչվում է՝ Դիարբեքիրի լուսաբացը։ 96-ին նվեր ստացած գրքից հետո, արդեն փակված բանտում բախտ ունեցա լինել 2011-ին։ Այս գրառումն անելիս, հիշեցի, որ 90-ականներին բանտից տուն ուղարկված նամակներիս մեջ մնացել է նաեւ ծնողներիցս գիրք ուզելու գրություն, որի լուսանկարն էլ եմ հրապարկում։ Այն ժամանակ Ռուբեն Մելքոնյաններ չկային, որ ինձ գիտելիքով զինեին։ Ստիպված միայն իմ անձնական գրադարանից էի օգտվում։ Իսկ ուզածս գրքերից մեկը՝ Գարեգին Խաժակի «Ի՞նչ է ազգությունը» գիրքը տանը չէ։ Որքան հիշում եմ տարիներ առաջ տվել եմ Դավիթ Խաժակյանին։ Պատահաբար, դեռ 2013, 2014-ին, ԴԵՄ եմ շարժման օրերին պարզեցինք, որ 20-րդ դարի սկզբի ականավոր ձախակողմյան դաշնակցական տեսաբան Գարեգին Խաժակը նրա պապու եղբայրն է։ Ի դեպ՝ գյումրեցի։ ՈՒ վերջում։ Համոզված եմ՝ Տարոնն ու Գոռը, մեր բոլոր բանտարկված ընկերները հաղթելու են։ Իրենց կամքով, գաղափարականությամբ, նվիրվածությամբ ու հայրենասիրությամբ։ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԵՆ։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan