Ինչքան թուլանա Իրանը, այնքան թուլանալու է Հայաստանը և հատկապես Սյունիքը 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում, ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում և Երևանում Փաշինյանին «Եռաբլուր»-ում «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով. Տեսանյութ
30
Իրանի ռազմական օբյեկտները ենթարկվել են հարձակման. Տեսանյութ Ալիևը սպասում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Փաշինյանը ՊՆ-ում հայտարարում է, որ «մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Հիմա էլ ՔՊ-ական պատգամավորների օգնականներն են պարգևավճար պահանջում Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հռոմի պապը կրկին անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին Հարձակումներ Երուսաղեմում՝ հայերի և Հայոց պատրիարքարանի վրա. Տեսանյութ Մեր պատասխանը շատ կոշտ կլինի․ Իրանի ԱԳ նախարար Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել․ Արմեն Պետրոսյան Արցախում անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվեն դասերը Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին Ինչքան թուլանա Իրանը, այնքան թուլանալու է Հայաստանը և հատկապես Սյունիքը Հայաստանի իշխանություններն արգելել են հերթական դաշնակցականի մուտքը երկիր Իրանի ՊՆ-ն հաստատել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակման տեղեկությունը Փորձ է կատարվում ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները․ իրանագետ Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմավարական օբյեկտներում՝ երկրի ողջ տարածքով. Տեսանյութ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում, ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում և Երևանում «Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»․ Ծովինար Մարտիրոսյան Արցախում 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը «Արտաքին թշնամուն հաղթելու համար նախ պետք է ազատվել ներքին դավաճաններից»․ Ա․ Ջուլֆալակյան Իրանի ռազմական օբյեկտները ենթարկվել են հարձակման. Տեսանյութ Ալիևը սպասում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Փաշինյանը ՊՆ-ում հայտարարում է, որ «մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Ցավոք վերջին տարիներին բանակին հարվածել են նաև թիկունքից, պատերազմը եղել է դավադիր․ Սեյրան Օհանյան Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան Կամո Թովմասյանը ցուցադրել է իր բանակային նկարը Ես որևէ իշխանություն չեմ ճանաչում այսօր. Րաֆֆի Հովհաննիսյան. Տեսանյութ Հայաստանն առանց դիվանագետների․ Նիկոլ Փաշինյանի գանգրահեր մարտահրավերն ԱԳՆ-ին «Վերջին տարիներին մեր ժողովրդին փորձել են խաբել». Արթուր Վանեցյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստեփանակերտցիներին տարհանելու մասին հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. ԱՀ ԱԱԾ Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով՝ իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը Ուկրաինայի պատերազմը եկամտի աղբյուր է. FOXNews

«Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականը

Երբ հայտարարվեց, որ լինելու է «խաղաղության դարաշրջան» և «ապագա կա ապագա», դա նշան էր, որ լինելու է ճիշտ հակառակը։ Եվ եղավ։

Օրվա իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է խոստացել հետևյալ բանաձևերով՝

1․Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, տնտեսական հրաշք,

2.Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն, սահմանազատում, սահմանագծում, կոմունիկացիաների բացում, տնտեսական հրաշք։

Երկու դեպքում էլ «տնտեսական հրաշքի» նյուվասյուկիստական խոստումը կար, որպեսզի պողոսների ստամոքսային բնազդը գերակայեր պետության գաղափարին։

Այդ կետերի գինն էլ է սահմանվել։ Թուրքիայի մասով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից փաստացի հրաժարում։ Ադրբեջանի մասով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։

Այլ դետալներ էլ կան գնային քաղաքականության մեջ, բայց հիմնականը սա է։ 

Ադրբեջանն ու Թուրքիան մեծ գնի մեջ պահանջում են նաև «Զանգեզուրի միջանցքը», «անկլավները» և ընդհանրապես՝ Սևանն ու Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեզ ամուր նյարդեր են պետք, որպեսզի երբ մեզ վրա թքում են, մենք ասենք՝ անձրև է գալիս, երբ մեզ սպանում են, մենք ասենք, որ դա խաղաղության նախանշանն է։ Այլ կերպ ասած՝ նա հայ ժողովրդին առաջարկում է ավելի խաղաղասեր դառնալ Ադրբեջանի ու Թուրքիայի աճող ագրեսիվության դիմաց։ Ու որքան շատ է պաշտոնական Երևանը խոսում խաղաղությունից, այնքան շատ է սկսում կրակել Բաքուն ու այնքան կոշտ են դառնում Անկարայի նախապայմանները։

«Խաղաղության դարաշրջանը» թարգմանաբար նշանակում է պատերազմ, պարտություն, կորուստներ, մահեր։ Փաշինյանն առաջարկում է ձեռքերը վեր պարզած ու բաց ձեռքերով ընդառաջ գնալ թուրք–ադրբեջանական օրակարգին ու ․․․ հույս ունենալ, որ թշնամիները բարի կգտնվեն։

Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է իրեն քվե տված քաղաքացիների հետ պայմանագրի պայմանները։ Ասում է՝ 2021–ի արտահերթ ընտրությունների ժամանակ ես ձեզ խաղաղություն ու բարգավաճում էի խոստացել՝ Ադրբեջանին ու Թուրքիային արվելիք զիջումների դիմաց, բայց ասեմ, որ զիջումները երաշխիք չեն խաղաղության, բայց ․․․ ամեն դեպքում պետք է զիջեմ։ 

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն իր էլեկտորատին ու ՀՀ քաղաքացիներին ասում է, որ ապագա չկա ու ինքը ժամանակ է ձգում, որպեսզի ՀՀ քաղաքացիներն արագ տարհանվեն Հայաստանից։ Ինքն այդ ընթացքում մսխում է ՀՀ բյուջետային ու այլ միջոցները, նպաստում սեփական շրջապատի ոչ թավշյա հարստացմանը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը թողնելով Ռուսաստանի ու Իրանի վրա և անձնական–իշխանական հարցերով ապավինելով Թուրքիայի բարեհաճությանը։

Իսկ սահմանին ու Արցախում կրակում են։ «Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականն է պտտվում Հայոց աշխարհում։ Նիկոլի «խաղաղասիրությունը» մահաբեր է։

Հ․Գ․։ ՔՊ–ականները և հատկապես դրա օտարերկրյա գործակալական թևի ներկայացուցիչները հիմա մի թեզ են շրջանառում, թե բա՝ 30 տարի առաջ սխալվել ենք, որ Արցախի հետևից ենք ընկել, թե բա՝ Ղարաբաղյան 1–ին պատերազմում հաղթանակն էլ անիմաստ էր, պետք էր մտնել Թուրքիայի ու Ադրբեջանի տակ ու լավ ապրել։ Այսինքն՝ «մենք ոչինչ ենք ու զոհվել ենք հանուն ոչնչի»։ Գործակալները է «հիմնավորվում» են անվերջ զիջումների գնալու անհրաժեշտությունը՝ «հանուն կյանքի»։

Եվ այսպիսի ձևակերպումներ է օգտագործում ու կյանքի անգինությունից խոսում մահաբեր նախարարը, ով Ադրբեջանի հետ սինքրոն է աշխատում․ դրանք դրսին են կրակում, սա թիկունքից է հարվածում։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan