ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Մինչև ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու

Սովորաբար ասում են քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտություն է: Սակայն չկա մի պետություն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչվող հարցերի զարգացման սցենարները: Առավել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծությունները, որպես կանոն դառնում են տվյալ պետության քաղաքականության հիմնական ուղենիշը: Դրա համար են պետությունները պահում ուղեղային կենտրոններ, տարատեսակ ոլորտային ինստիտուտներ ու հետազոտական հիմնարկներ:

Առավել կայացած պետություններում, պաշտոնաթող քաղաքական գործիչներին խնդրում (հրավիրում) են աշխատելու խորհրդատվական, հետազոտական, գիտա-ուսումնական, վերլուծական կենտրոններում: Որովհետև, իրականում դա պետության ամենաթանկարժեք ռեսուրսն է, քաղաքական կառավարման համար ամենաթանկ կապիտալը` որն արտահայտվում է պրակտիկ գիտելիքներով, կուտակված փորձով և հեռանկարային պատկերացումներով:

Հայաստանում այդ պրակտիկան քիչ թե շատ կիրառվում էր մինչև թավշյա տնաքանդությունը: Այսօր այն իսպառ վերացել է: Ավելի ճիշտ, հատուկ քաղաքականությամբ ավիրվել է:

Կապիտուլյացված լակոտակրատիայի ու անթրաշների կարտելայի վերածված Հայաստանը չունի վաղվա անելիքների իր տեսլականը: Պետական կառավարման համակարգում ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է լինելու վաղը: Բոլոր հայտարարությունները կառուցված են ստի և որոշ բախտախնդիրների տգետ երևակայության վրա:

Արցախում երեկ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է: Չկա ռազմավարություն, չկա մարտավարություն, նույնիսկ օպերատիվ մակարդակում հստակ չէ, թե որո՞նք են լինելու Հայաստանի կամ Արցախի ողջամիտ քայլերը` տարբեր իրավիճակներում:

Փոխարենը` կա դավաճանության մարմնավորում դարձած Նիկոլ, ով մտածում է միայն իր իշխանությունը պահելու մասին: Դրա համար պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ, գնալ ցանկացած թեմայով բանակցության, կախվել ցանկացած օտար երկրի ոտքերից, բայց չունենալ սեփական դիրքորոշում: Հայաստանն այսօր չի կարողանում պայմանավորվել այնպես, որ տարածաշրջանում ոչ մի կողմի ձեռնտու չլինի Ադրբեջանի կրակոցը Հայաստանի կամ Արցախի ուղղությամբ:

Մեկի հետ խոսում է, մյուսին է առիթ տալիս և հակառակը: Իսկ Ադրբեջանը շարունակում է օգտվել Նիկոլի բոլոր սխալներից ու ստորացված վիճակից: Արդյունքում տուժվում է Հայաստանի ու Արցախի ժողովուրդը:

Ադրբեջանը չի դադարելու կրակել, քանի դեռ Հայաստանը չունի հստակ դիրքորոշում: Ալիևի հետ Նիկոլի պայմանավորվածությունների բոլոր սցենարները հանգեցնելու են պայմանավորված պատերազմի, սա արդեն տեսանելի է: Կապիտուլյանտը գնա «խաղաղության կեղծ օրակարգով» թե չգնա` Բաքվին և Նիկոլին այսօր ձեռնտու է նոր ռազմական էսկալացիան:

Այս ամենը հստակ երևում էր դեռևս 2021թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ Ադրբեջանն այլևս չէր թաքցնում դեպի Հայաստան իր նվաճողական քաղաքականության թիրախները:

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ որքան էլ հայը բարեկամության ձգտի` թուրքի համար միշտ եղել ու լինելու ենք թշնամին:

Հ.Գ.2020թ. նոյեմբերից առ այսօր, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը հայերիս մասին խոսելիս օգտագործել է բացառապես` «դուշման, դուշմանլար» բառերը: Սա Նիկոլի հռչակած խաղաղության կեղծ օրակարգի ֆոնի վրա:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan