Որևէ մեկի մտքով չանցավ արգելել այդ սրիկա Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի մոտքը Հայաստան. Ռուբեն Մելիքյան. Տեսանյութ

Դիտել նաև
«Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած». Ռուբեն Վարդանյան
Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է
Առաջիկա ընտրությունները Թուրքիայում. Սիմվոլների հաղթարշավ
Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց՝ ընտրելով այս ճանապարհը, շրջափակումը հնարավորություն տվեց Արցախի ներսում կրկին զգալ 1988-ի էներգիան. Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ
Խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ այդպես էլ չի տեսել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին, ում մուտքը Հայաստան արգելվել է։ «Օդանավակայանից վերադարձա։ Մասիս Աբրահամյանին հանդիպել չթույատրվեց»,-երեկ երեկոյան գրել է Ռուբեն Մելիքյանը։
Ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նշել է, որ 2016-2018 թվականներին սերտորեն աշխատել է Մասիս Աբրահամյանի հետ որպես Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար։ «Այս մարդը գիշեր-ցերեկ պատրաստ է օգնել հայրենիքին։ Հիմա այդպիսի մարդկանց դե՞մ եք դուք պայքարում, չնայած մյուս կողմից էլ պարզ է, ինչ կա զարմանալու, վերածվել եք Ադրբեջանի ռայոնի։ Դաշնակցական գործիչների մուտքն են արգելում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: