Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան
1
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Պատերազմ Արցախում
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում 44-օրյա պատերազմի մասնակից Սոսե Բալասանյանը որոշել է մնալ Արցախում Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. այլևս ավտոբուսներ չեն գնա Արցախ՝ բնակիչներին դուրս բերելու «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով հակառուսական քայլեր են անում.Հրանտ Բագրատյան. Տեսանյու Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Գորիսն այս գիշեր ընդունեց Արցախից բռնի տեղահանված մեր վերջին հայրենակիցներին Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին

Շիրակի մարզպետը 3 ԲԿ-ի տնօրեն է նշանակել, որոնցից մեկն իր քեռակինն է, մյուս 2-ն էլ չեն համապատասխանում պաշտոնին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անօրինական գործունեությունների շարքը շարունակվում է։ Շիրակի «տիրուհին» հերթական անօրինական նշանակումներն է կատարել։

Yerkir.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ Շիրակի մարզպետի 11․03․2022թ․ N105-Ա որոշումով մարզպետը «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել  Արևիկ Ծերունյանին։ Թերևս մինչ  նշանակումը  մամուլում որոշակի անդրադարձ եղավ, որ մարզպետը, ազատելով գործող տնօրենին, ցանկանում է նրա փոխարեն նշանակել  քեռակնոջը: Սակայն դա հետ չպահեց մարզպետին։ Քեռակինը նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար. «Արևիկ  Ծերունյանին (քեռակին) 2022թ մարտի 11-ից նշանակել  «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև այդ պաշտոնում  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  տնօրենի ընտրությանը (նշանակմանը)»։

Եվս մեկ ուշագրավ նշանակում տիկին մարզպետը կատարել է 14․12․2021թ․ N:410 որոշումով՝ «Կարեն Թորոսյանին նշանակելով «Գյումրու Վ․ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013թ․ հունիսի 7-ի N24-Ն և ՀՀ Շիրակի մարզպետի 2013թ հունիսի 18-ի N147-Ն համատեղ հրամանի, որը  սահմանում է  ՀՀ մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս՝ պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) և հավակնորդներին ներկայացվող պահանջները, 1-ին կետի 1-ին երթակետի՝  հիվանդանոցների, պոլիկլինիկաների բժշկական կենտրոնների, ծննդատների, բժշկական այլ  կազմակերպությունների տնօրեններին ներկայացվող պարտադիր պահանջներից է բարձրագույն բժշկական կրթությունը։ Կարեն Թորոսյանը կրթությամբ տնտեսագետ է։ 

Արդյո՞ք Շիրակի մարզում  չկար գեթ մեկ անձ, որ կբավարարեր վերը նշված հրամանի բոլոր պահանջները։ Վստահաբար 282 հազար բնակչություն ունեցող մարզում կան այս պահանջները բավարարող անձինք, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանցից որևէ մեկը Գյումրու ավագանու ընտրություններում  ՔՊ ցուցակի թեկնածու չի եղել, ինչպես Կարեն Թորոսյանը։

Շիրակի մարզպետի մեկ այլ որոշումով՝ 27 հունիսի 2022թ N342-Ա, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվում Գևորգ Նիկողոսյանը։ Գևորգ Նիկողոսյանը ունի բարձրագույն բժշկական կրթություն, բայց վերը նշված հրամանի 2-րդ կետի 1-ին  ենթակետը սահմանում է, որ գյուղական ամբուլատորիների և գյուղական առողջության կենտրոնների տնօրեններին ներկայացվող պարտադիր պայմաններից է բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն, կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ։ Պարոն Գևորգ Նիկողոսյանը մասնագիտությամբ էնդիկրինոլոգ է։ Բայց այս դեպքում էլ նշենք, որ Նիկողոսյանը մարզպետի մտերիմ շրջանակներից է։

Հարկ է մեջբերել ընտրությունների վերաբերյալ հայտնի անեկդոտը. ընտրությունների ժամանակ թեկնածուն հայտարարում է, թե ընտրություններից հետո մենք լավ ենք ապրելու, ժողովրդի միջից մեկը հարցնում է ․ «Ի՞սկ մենք»։

Այո «ապագա կա» և պարզ է, թե ում համար կա այդ ապագան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզպետ Բաղդասարյանը որոշում էր սահմանել «աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին բացառել ՀՀ Շիրակի մարզպետարանի շենք աշխատակիցների ու քաղաքացիների մուտքը»:

Բացի այդ, անդրադարձել էինք նաև Բաղդասարյանի կողմից դպրոցների ներքին կյանքին խառնվելուն դեպքին:

Հիշեցնենք նաև, որ Բաղդասարյանի եղբայրը մայիսի 8-ին Գյումրիում «Դիմադրություն» շարժման դեմ փողոց փակող մի խումբ սադրիչների մեջ էր գտնվում:

Նյութը` Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan