Իշխանությունը որդեգրել է իրեն քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն. Ռուբեն Մելիքյան

Դիտել նաև
Մեր ճանապարհը ծանր է, և կարող է մյուս 35 տարին մեր երեխաները շարունակեն մեր պայքարը․ Վարդանյան. Տեսանյութ
Մշակել ենք դիմում՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին. Ռուբեն Վարդանյան
Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանի հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է.Ռուբեն Վարդանյան
Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները չեն կարող լուծվել միայն պետության միջոցով․Վարդանյան
Արդեն փաստ է, որ նիկոլական իշխանությունը որդեգրել է իրեն կոշտ ձևով քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն։
Խնդիրն իհարկե ունի իրավական բաղադրիչ, և այդ նոր քաղաքականությունը հակադիր է մարդու իրավունքների եվրոպական արժեհամակարգին։ Բայց իմ կարծիքով՝ առաջնայինը սա չէ։
Առաջնայինն այն է, որ Հայաստանում հայտնվել է իշխանություն, որը պատրաստ է հայկականությունը, ազգայինը ոտնատակ տալ՝ փորձելով հետ պահել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին իրեն կոշտ ձևով քննադատելուց։ «Պուպսիկ» ձևով քննադատել՝ կարելի է։ Բայց ֆոկուսն այն է, որ ավելի լավ է լռել, քան դավաճաններին ու սրիկաներին քննադատել «պուպսիկ» ձևերով։