Իշխանությունը որդեգրել է իրեն քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն. Ռուբեն Մելիքյան

Դիտել նաև
«Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած». Ռուբեն Վարդանյան
Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է
Առաջիկա ընտրությունները Թուրքիայում. Սիմվոլների հաղթարշավ
Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց՝ ընտրելով այս ճանապարհը, շրջափակումը հնարավորություն տվեց Արցախի ներսում կրկին զգալ 1988-ի էներգիան. Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ
Խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը
Արդեն փաստ է, որ նիկոլական իշխանությունը որդեգրել է իրեն կոշտ ձևով քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն։
Խնդիրն իհարկե ունի իրավական բաղադրիչ, և այդ նոր քաղաքականությունը հակադիր է մարդու իրավունքների եվրոպական արժեհամակարգին։ Բայց իմ կարծիքով՝ առաջնայինը սա չէ։
Առաջնայինն այն է, որ Հայաստանում հայտնվել է իշխանություն, որը պատրաստ է հայկականությունը, ազգայինը ոտնատակ տալ՝ փորձելով հետ պահել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին իրեն կոշտ ձևով քննադատելուց։ «Պուպսիկ» ձևով քննադատել՝ կարելի է։ Բայց ֆոկուսն այն է, որ ավելի լավ է լռել, քան դավաճաններին ու սրիկաներին քննադատել «պուպսիկ» ձևերով։