Սաակաշվիլին, ով խոստացել էր «մի քանի ամսից հեղափոխություն Վրաստանում», հեռանում է քաղաքականությունից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից և լքում է իր հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ հայտարարել է վերջինիս փաստաբան Վալերի Գելբախիանին: Այս մասին հայտնում «RIA.ru»-ն:
«Քաղաքականությունից հեռանալու պատճառը նրա կյանքը պահպանելն ու փրկելն է։ Հիմք ընդունելով դա՝ բոլոր հարցերը փակվում են։ Հիմա նրա կյանքի ու մահվան հարցն է, ոչ թե քաղաքականության»,-ասել է փաստաբանը։
Zham.am