Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

Ադրբեջանի հաղթական էյֆորիան քիչ-քիչ անցնում է, գործընթացը թևակոխում է անկանխատեսելի փուլ. Վլադիմիր Եվսեև

Վերջին օրերին հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին և արցախյան ուղղությամբ:

Նախօրեին Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ «Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը»,-հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 12։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-ասված էր ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ սա տեղի է ունենում օրերս հայտարարված Փաշինյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպման ֆոնին:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ առանց որևէ կասկածի՝ երկու ուղղություններով հրադադարի խախտումները պատահական չեն և նույնիսկ կապ ունեն այն հայտարարությունների հետ, որոնք վերջին ժամանակահատվածում լսվել են Թուրքիայից և Ադրբեջանից:

Ըստ նրա, միանգամից երկու ուղղությամբ հրադադարի խախտումն ունի ոչ թե կոնկրետ ռազմական իրավիճակային, այլ ռազմաքաղաքական բնույթ, ինչը նշանակում է, որ կապ ունի նաև այն դժգոհության և այն հայտարարությունների հետ, որոնք հնչեցնում է հատկապես Ադրբեջանը, հետևաբար՝ նաև Թուրքիան:

«Ադրբեջանն իր ռազմական մտածողությունն ու գործելակերպը չի փոխել: Ռազմի դաշտում մեկ անգամ հաջողելուց հետո նա անընդհատ այդ խաղաքարտը ցանկանում է օգտագործել: Ռազմական սրացումներն օգտագործվում են քաղաքական խնդիրներ լուծելու կամ քաղաքական ուղերձներ փոխանցելու, հակառակորդին սպառնալու նպատակով: Պահանջները հստակ են, որոնց մասին Ադրբեջանը հստակորեն խոսում է՝ Խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկների շրջանակում, որոնցում չկա Լեռնային Ղարաբաղը և ԼՂ հակամարտությունը: Գործընթացը դանդաղում է թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ զուտ ռեգիոնալ պատճառներից ելնելով, թևակոխում անկանխատեսելի փուլ, Ադրբեջանի հաղթական էյֆորիան քիչ-քիչ անցնում է, Ադրբեջանի ներսում ևս մի շարք հարցեր են առաջանում, Ադրբեջանը շտապում է իր համար հարցեր լուծել մինչ աշխարհում հնարավոր մեծ փոփոխությունները, քանի որ հայտնի չէ, թե գերտերությունները կամ տարածաշրջանային տերությունները վաղն ինչպես կդիրքավորվեն ռեգիոնում:

Ներկայումս մենք տեսնում ենք ուժային վերաբաշխման փորձեր, որոնք բոլորն ուղղված են Ռուսաստանի դեմ: Այս ամենում Ադրբեջանն ունի շահեր՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Արևմուտքի հետ: Արևմուտքն ինչ-որ փուլում փորձելու է ԵԱՀԿ ՄԽ-ով բանակցել, եթե Հայաստանը շարունակի պնդել ու համագործակցել Արևմուտքի հետ, սա կենթադրի նաև, որ գուցե քննարկվի նաև կարգավիճակի հարցը, որին դեմ է Ադրբեջանը: Ռուսաստանի հետ կապված՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների ներկայությանը, և եթե կարողանա միայնակ այդ հարցը լուծել՝ կլուծի, բայց Ռուսաստանը հասկանում է, թե ինչ է նշանակում հեռանալն այդ բնակչության համար:

Բացի դա, այդ ներկայությունն այլևս աշխարհաքաղաքական գործոն է: Բայց թե՛ ռուսական, թե՛ արևմտյան թևում հակամարտող կողմերն ունեն խնդիրներ ու շահեր: Արևմուտքը ներկայիս փուլում մեծ թափով պայքարում է գործընթացներն իր կողմ ուղղորդելու վրա, իսկ Ռուսաստանն աշխատում է Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ուղղությամբ:

Հարավային Կովկասում կոնկրետ այս պահին ՌԴ-ն ստատուս-քվոյի կողմնակիցն է, բնականաբար, լարվածությունները չեն բխում ՌԴ շահերից, բայց ՌԴ-ն չունի այդքան ռեսուրս նաև ամեն փոքր սադրանքի արձագանքելու, եթե չկա ուղղակի հարձակում ՀՀ-ի վրա: Սակայն Ղարաբաղում առաջացող խնդիրները խաղաղապահները վստահաբար կկարգավորեն և գոնե կտան գնահատական, որը կողմերի համար ընկալելի ու ընդունելի է»,-մեկնաբանեց Եվսեևը:

Ուստի, նրա կարծիքով, աշխարհաքաղաքական անորոշության փուլում Ադրբեջանը ցանկանում է առանց արտաքին ազդեցության, երկկողմ մակարդակում՝ թեկուզ լոկալ ռազմական ճնշումների միջոցով, արագ լուծել բոլոր հարցերը:

«Լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, կարծում եմ, չեն լինի, բայց քանի դեռ կան կամ նկատվում են բանակցային բարդություններ, կարող են լինել նաև սադրանքներ: Մնում եմ այն կարծիքին, որ ՀՀ իշխանությունները պետք է զբաղվեն ԶՈՒ ներուժի վերականգնմամբ, դա պետք է սկսեին անել պատերազմում պարտվելուց հետո հաջորդ օրվանից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներից։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Վրաստանին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Չավուշօղլուն պնդել է, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն իր հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Թբիլիսիի հանդիպումից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan