ՀԱՊԿ–ն ի դեմս ՌԴ-ի պահում է հայ–թուրքական սահմանը, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններում ձգտում է միջնորդի կարգավիճակի. Բենիամին Մաթևոսյան Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը Ով ինչ ստացավ «թավշյա» հեղափոխությունից/իշխանափոխությունից
29
Ինչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը Ադրբեջանին ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր. Լուսանկար Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նա կնախաձեռներ այդ պատասխանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Թավշյա» հաշվեկշիռ «Բոյով, ջանով 3-4 տղամարդ ծեծում էին երեխուն»․Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. Տեսանյութ ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս «ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են». Դմիտրի Պեսկով Ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի (ինչպիսի՞ վարքագիծ կդրսևորի «Քաղաքացիական պայմանագիրը») Պատերազմ Արցախում
Երևանում կազինո լինի՞, թե չլինի. Փաշինյանը 5 տարի առաջ կարծում էր՝ ոչ, հիմա՝ այո Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի եղբայրը վրաերթի է ենթարկվել Մալաթիայում Հե՜յ, միամիտ հայե՜ր. Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞ էս «դավաճանության» գործերի հետ կապված հարց՝ քանի դատարանի մեղադրական վճիռ կա արդյունքու՞մ Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Իբրև թե «պայքարում» էին խաղամոլության դեմ. նոր ռեկորդներ՝ 9 ամսում՝ 4,2 տրիլիոնի խաղադրույք, 300 միլիարդով ավելի, քան 2021թ. ընթացքում Հերթական ապատեղեկատվությունը «Պարեկների վայրագության ու անչափահասի ծեծի դեպքով հայտնե՞լ է կարծիք». Սյուզի Բադոյան Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը հրաժարական են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի իրենց պաշտոններից. Հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու լուրերի մասին.«Հայկական ժամանակ» Ես երբևէ չեմ հարցաքննվել ԱԱԾ-ում որևէ գործի շրջանակներում․ Աննա Մկրտչյանի պարզաբանումը Վանաձորի դեպքը աննախադեպ է ու շատ ցավալի, բայց վանաձորցիները մի տեսակ թեթև են տանում, նույնիսկ ասում են մեր վարչապետի ճամփան ո՞նց կարողա փակեինք Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է ներկա լինեին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը Հերթական ապատեղեկատվությունը Օկուպացված Վարանդայում սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինվորներ են սպանվել Ինչո՞ւ Աննա-Էրատոն համերգին չէր տարել հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին ՀԱՊԿ–ն ի դեմս ՌԴ-ի պահում է հայ–թուրքական սահմանը, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններում ձգտում է միջնորդի կարգավիճակի. Բենիամին Մաթևոսյան Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր սահմանները. Ջոն Քիրբի Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը Թշնամին սեպտեմբերյան հարձակման արդյունքում զոհվածների մարմիններ է վերադարձնում նոյեմբերին. մարմիններ, որոնք Հայաստանի տարածքում էին գտնվում Ով ինչ ստացավ «թավշյա» հեղափոխությունից/իշխանափոխությունից Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ Ինչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը Ադրբեջանին Կոչումով մայորը 19.700 դոլարի դիմաց թշնամուն պետական գաղտնիքներ է փոխանցել. ԱԱԾ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր. Լուսանկար Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը բաց է ԹՈՂԵՔ ԹՈՂ ՖՈՒՏԲՈԼ ՆԱՅԵՆ Մացոյի լոբբինգով զբաղվում է ԱԱԾ փոխտնօրենը. Ի՞նչ պայմանավորվածություն է կայացել Փաշինյանի ու նրա միջեւ Հերթը հասավ Գեղամ Մանուկյանին. ԱԱԾ-ն նրան մեղադրանք կառաջադրի Արագածոտնի մարզպետը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել. «ռուլիտ» է անում հայտնի զույգը

Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:

Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները.

-պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով,

- ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու,

-թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել,

- փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով,

- հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն :

Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Պետք է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:

Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումների շրջանակներում վերահսկողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքների մասին հետագայում կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan