Թալանված ապագա

Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ
Միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է, դա մեր պետության վերջին շանսն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Հայաստանում ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ապագա հեղափոխությունների, քաղաքական, սոցիալական ցնցումների համար պարարտ հող է նախապատրաստել։ «Էս գլխից» հայտնի է, որ մարդիկ «քցվելու» են ու դժվար չէ կանխատեսել, որ «քցվածները» դուրս են գալու փողոց։
1974թ․–ից հետո ծնվածներ, պատրաստվե՛ք գալիք հանրահավաքներին, երթերին, բախումներին (մինչև այդ պետք է ամեն ինչ անել, որ պետությունը չկորցնենք), քանզի օր ծերության պարզելու եք, որ տարիներ շարունակ կուտակայինին վճարած ձեր գումարները փոշիացվել են կամ գրոշի արժեք ստացել։
Օրվա իշխանություններն ընդդիմություն աշխատելու տարիներին դեմ էին պարտադիրին, բայց այդ հարցում էլ խաբեցին՝ պաշտոնյա դառնալուց հետո լրիվ հակառակ տեսակետը պաշտպանելով։
Փաստորեն, պարտադիր կուտակայինով յուրօրինակ հարկ է սահմանված՝ վատ ապագայի հարկը․ այսօր քեզանից գումար են վերցնում, որպեսզի տարիներ անց քեզ փոխհատուցեն ու բարեկեցիկ ծերություն ապահովեն, բայց տալու են օղաբլիթի անցք։