Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Պատերազմ Արցախում
Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201

Սա բացառապես հակառուսական կոմբինացիա է, ինտրիգի օբյեկտը Երևանն է․ Փաշինյանը փորձում է խաղարկել թուրքական խաղաքարտը. Տարասով

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին զուգահեռ՝ Միացյալ Նահանգները փորձում է մեծացնել ներկայությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանում՝ փորձելով թուլացնելով հետխորհրդային այս տարածաշրջանում ՌԴ ամուր ազդեցությունը, լծակները:

Փետրվարի 24-ից սկսած, երբ ՌԴ-ն սկսեց, այսպես կոչված, ռազմական հատուկ օպերացիա Ուկրաինայում, էականորեն հաճախակիացել են Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցները, տարածաշրջանում է եղել ինչպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն, այնպես էլ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրսնը:

Պետքարտուղար Բլինքենը Փաշինյանին ու Ալիևին գրեթե միաժամանակ զանգահարելու դիվանագիտական նոր պրակտիկա է ներմուծել Պետքարտուղարության աշխատանքում, որոնցից վերջինը տեղի ունեցավ հուլիսի 25-ին:

Բացի դիվանագիտական ակտիվությունը, ԱՄՆ-ը նաև հարավկովկասյան տարածաշրջանային խնդիրներում նեգրավվելու քաղաքականություն է տանում, որի վառ ապացույցը վերջին հեռախոսազրույցներն էին. պետքարտուղարն առաջարկել էր կողմերին Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապուղիների դյուրացման հարցում, պատրաստակամություն հայտնել երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում, իրավիճակը մեկնաբանելով՝ որպես պատմական հնարավորություն:

ԱՄՆ Պետքարտուղարությունը ոչ միայն փորձում է գրավել ներկայումս ընթացող բոլոր պրոցեսների համակարգումը Ռուսաստանից, այլև մի շարք նոր թեմաներով հավելյալ հնարավորություններ է ստեղծում ԱՄՆ-ի հարմար դիրքավորման համար:

«Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ այն, ինչ իրենք քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Մենք այլընտրանք չենք տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա:

Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք»,-ասել է Թրեյսին:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ամերիկացիները Հարավային Կովկասում փորձում են «վազել վաղուց հեռացած գնացքի հետևից», նրանք տեսնում են, որ բոլոր ուղղություններով կողմերն արդեն բանակցություններ են վարում՝ եղավ Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով հանդիպում, նախապատրաստվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, ակտիվանում է խոսակցությունը Խաղաղության պայմանագրի մասին, ապաշրջափակում, սահմանազատում, հայերը սկսում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, այս ամենը տեղի է ունենում առանց ԱՄՆ մասնակցության, որը ռեգիոնալ գործընթացներից էապես դուրս է մղվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո:

«Ինչպես տեսնում ենք, իրավիճակը սկսում է նրանց չբավարարել, ու նրանք այլ կոմբինացիա են սկսում խաղարկել՝ ամերիկացիները խոսում են ԵԱՀԿ ՄԽ-ի մասին, թեև դրա վերակենդանացման հնարավորությունը բացառում են թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան, ԱՄՆ-ը փորձում է օգտագործել կարգավիճակի հարցը, սկսում է հետաքրքրվել հայ-թուրքական գործընթացով, քանի որ նրանք վերջնանպատակ ունեն դուրս բերել գործընթացը ՌԴ վերահսկողությունից, ինչպես նրանք են ենթադրում:

Սկզբից նրանք պետք է թուլացնեն այն ընդհանուր դիրքորոշումները, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ խաղաղ համաձայնագրից հետո ձևավորվել են ռեգիոնում, հետո հակամարտող կողմերին տարբեր ուղղություններով տանեն, ապա միավորեն մեկ՝ Երևան-Անկարա-Բաքու թևում: Այսինքն՝ սա բացառապես հակառուսական կոմբինացիա է: Բայց այստեղ ինտրիգի օբյեկտը Երևանն է, քանի որ Ալիևը հաղթել է պատերազմում, նա խնդիր ունի ամրապնդել իր այդ հաղթական դիրքերը, նրան բոլոր պայմանավորվածությունները ձեռնտու են, ինչի շուրջ կա տարաձայնություն, կպայմանավորվի Մոսկվայի հետ: Արևմուտքը խաղադրույքն անում է Երևանի վրա, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՌԴ ռազմավարական դաշնակիցը, տարօրինակ իրավիճակ է, իհարկե, որ Երևանն օբյեկտիվորեն հայտնվել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ճամբարում, իսկ Ադրբեջանը, որը ՀԱՊԿ անդամ չէ, այլ ճամբարում է Մոսկվայի հետ: Սա չափազանց արտառոց իրավիճակ է: Իմ գնահատմամբ, ԱՄՆ քաղաքականությունը հեռանկարային ու լուրջ բնույթ չի կրում, այն ամենայն հավանականությամբ կերկարաձգի կարգավորման գործընթացը»,-ասաց Տարասովը:

Նա գտնում է, որ ամերիկացիները մոռանում են՝ ռեգիոնում մի շարք լրջագույն սխալներ են թույլ տվել:

«Գիտակցվա՞ծ, թե՞ ոչ, դա դեռ պետք է վերլուծել, սակայն պետք է արձանագրել, որ նրանք մեկուսացել էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, նույնը՝ Փարիզը, Բրյուսելի միջոցով են փորձում ինչ-որ բան անել, բայց դա ևս չունի հեռանկար, քանի որ, օրինակ՝ ինչպե՞ս պետք է Բրյուսելը սահմանազատում իրականացնի, եթե բոլոր քարտեզները Մոսկվայում են, Երևանում ու Բաքվում: Ինչպե՞ս ու ինչի՞ն են նրանք իրենց գործունեությամբ նպաստելու: Ամերիկացիներն օվկիանոսից այն կողմ են ու կորցրել են այդ դիրքն արդեն: Գնացքը գնացել է, նրանք վազում են վերջին վագոնի հետևից և փորձում են արգելակել գործընթացը:

Նրանք տարածաշրջանում աշխատում են Աստանայի եռյակի ձևավորման ու ամրապնդման դեմ, նրանք կորցնում են Թուրքիային, թեև դա հիմա հասկանալը բարդ է: Մերձավոր Արևելք կատարած Բայդենի այցից հետո պարզ դարձավ, որ նրանք կորցրել են Մերձավոր Արևելքն ընդհանրապես ու արաբական աշխարհը, բայց այլ ելք չունեն, պետք է ինչ-որ կերպ խաղարկեն այդ քարտերը: Կստացվի՞ նրանց մոտ, կարծում եմ՝ ոչ: Նրանք ռեսուրս չունեն»,-նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է այս կոմբինացիաներում ՀՀ իշխանությունների դիրքավորմանը, Տարասովն ասաց, որ ՀՀ իշխանությունները կորցրել են ռուսական խաղաքարտը խաղարկելու հնարավորությունը:

«Սկսեցին աշխատել արևմտյան խաղաքարտի ուղղությամբ, բայց նաև այդ խաղաքարտը չկարողացան խաղարկել արժանի ձևով: Հիմա նրանք փորձում են խաղարկել թուրքական խաղաքարտը: Երևանի անկայուն արտաքին քաղաքականությունն ակներև է, կարծում եմ՝ Հայաստանին կործանեց բազմավեկտորությունը: Իսկ Ադրբեջանը կարողացավ բազմավեկտորությունը ճիշտ օգտագործել: Չլինելով ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ՝ Ադրբեջանը կարողացել է այնպիսի վստահելի հարաբերություններ ձևավորել Մոսկվայի հետ, որոնք հայ-ռուսական հարաբերություններից գերակա են:

Ալիևը դիվանագիտական հարթակում հաղթեց Փաշինյանին, հիմա Փաշինյանը վարում է մարտեր՝ Արևմուտքի վրա հիմնվելով, տեսականորեն կա հնարավորություն վերանայել պատերազմի որոշ արդյունքներ ԵԱՀԿ ՄԽ վերականգնմամբ, կարգավիճակի հարցում: Մոսկվան դրան աջակցում էր, բայց հիմա Մոսկվան խաղաղապահներ ունի ու գործունեության այլ սցենարներ է այլևս դիտարկում, իսկ Բաքուն այս դաշտում է աշխատում: Ես չգիտեմ նաև, թե ինչ կարող է անել Հայաստանը, ինչ պետք է արվի, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն վստահելի, չափազանց բարդ իրավիճակ է, չկա ռեսուրս»,-ասաց Տարասովը՝ շարունակելով, որ Երևանը ցանկանում է «վաճառել» իր քաղաքականությունն ամենուր, ըստ էության, որտեղ հնարավոր է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan