Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ԱԳՆ Բացի՛ դուռը, կխփե՛մ. կանչե՛ք դատավորին. անհետ կորածների ծնողները մտան դատարան. Տեսանյութ
28
Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Մոսկվան պատրաստվում է Ուկրաինայում միջուկային զենք՞ կիրառել Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը «ՀՀ նախկին նախագահը կապիտուլյացիայի մեջ վատ բան չի տեսնում». Տեր-Պետրոսյանը «սեփականաշնորհել» է ադրբեջանական լրատվամիջոցների առաջին էջերը Ուղիղ երկու տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը Իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք գտնում են, որ Փաշինյանը պետք է հեռանա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Ռուս-վրացական սահմանն այսօր դարձել է ներկայիս Ռուսաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ցուցիչներից մեկը. Տեսանյութ Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան` այսօր Հայաստանում չկա ո՜չ իշխանություն, ո՜չ ընդդիմություն Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետսկան վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է Հերթը ԿԸՀ-ինն է. այդ կառույցը նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն Մարտերը պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը․ Ֆրանսիայի ՊՆ Արթուր Դավթյանի որոշ հավատարիմ կադրեր ապշեցրել են իրենց պահվածքով Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը Կարեն Անդրեասյանին ամեն գնով ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Մահացել է Բորիս Մոիսեևը Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակն Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ» Գազ չի լինի Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ԱԳՆ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ն է, Նիկոլ Փաշինյանի կնոջ ինսթագրամում BFF (լուսանկար) Գերասը կալանքի տակ է, որովհետև օրվա իշխանությունները մեղմ ասած «չեն սիրում» նրան, իսկ չեն սիրում մի պարզ պատճառով՝ Գերասը չի ընդունել այն թեզը, որ Հայաստանը վերջնականապես պարտված է, իսկ Արցախի հարցը փակված է Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Կեցցե՛ք. հուսանք, մի օր ձեզ արժանի իշխանություն կունենանք․ Արսեն Ջուլֆալակյան Բացի՛ դուռը, կխփե՛մ. կանչե՛ք դատավորին. անհետ կորածների ծնողները մտան դատարան. Տեսանյութ Ինչ է ուզում Փաշինյանը և ինչ է ուզում Ալիևը «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից». Վազգեն Մանուկյան Լռության րոպե Ստեփանակերտում. դադարել է անգամ ավտոմեքենաների երթևեկությունը Բերդում սկսվեցին կալանավորումները. Սևադա Ղուկասյան Դիվանագետներ ունենք, որոնք հոգու խորքում համոզված են, թե պետք է Արցախը տանք. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Մոսկվան պատրաստվում է Ուկրաինայում միջուկային զենք՞ կիրառել

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցության տրամադրումը

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:

-Հայտարարվեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և, ինչպես ինքն է գրել Twitter-ում, «դրվատել է երկկողմ բանակցությունների արդյունքում առաջացած դրական թափը»։ Վերջին 30 տարիներին մենք տարածաշրջանում դրական տեղաշարժերի մասին բազմիցս ենք լսել, սակայն տեղում իրերի դրությունը դրական առումով այդպես էլ չի փոխվել: Արդյո՞ք պատճառ կա ենթադրելու, որ այս անգամ մենք այլ ելք կունենանք:

-Կարծում եմ՝ դուք ճիշտ եք, երբ կենտրոնանում եք պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգի վրա: Դա շատ ջերմ հեռախոսազրույց էր։ Պետքարտուղարը ընդգծել է իր ընկալումը, և ես կարծում եմ, որ դա Միացյալ Նահանգների ընկալումն է, որ մենք պատմական հնարավորություն ունենք առաջընթաց գրանցելու՝ տարածաշրջանում շատ երկարատև հակամարտության կայուն և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ։ Դա չի նշանակում, որ հեշտ է լինելու։ Դուք իրավացի եք, երբ անդրադառնում եք անցյալի շատ ծանր աշխատանքին ու դրան հաջորդած հիասթափություններին: Կարծում եմ, դրանք նախազգուշացումներ են, որ մենք պետք է նկատի ունենանք: Բայց, միևնույն ժամանակ, մենք այլընտրանք չենք տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա:

Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար, և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք:

-Հայաստանի վարչապետի հետ զրույցի ընթացքում պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի դյուրացման գործում։ Կմանրամասնե՞ք՝ ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը: Կարո՞ղ ենք ավելի շատ ներգրավվածություն ակնկալել ԱՄՆ-ից, այնպես, ինչպես մենք տեսնում ենք ԵՄ կամ Ռուսաստանի դեպքում, որոնք մասնակցում են եռակողմ հանդիպումներին:

- Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության:

-Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են առաջ գնալ առանց նախապայմանների, այնուամենայնիվ, Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այս պայմաններում հաշտեցումն իրատեսական համարո՞ւմ եք:

-Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, փորձենք ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի և Թուրքիայի կողմից։ Մենք նաև տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, և կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային առաջընթաց գրանցել և տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan