«Ցանկանում եմ, որ պատերազմները շարունակական չլինեն և մենք հերոսանանք մեր գիտելիքներով». Գերասիմը զոհվեց ԱԹՍ-ի հարվածից, Մեղրի վերադառնալու ճանապարհին

Դիտել նաև
Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել
Կրեմլում զարմացած են, որ Փաշինյանը չի կարողացել 50 տոկոսից ավելի հավաքել․ Արամ Գաբրելյանով
ՄԻՊ-ն ընդունել է լրագրող Անի Գևորգյանին
ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները
Անի Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել իր վրա ՔՊ-ականի հարձակման դեպքից
«Ցանկանում եմ, որ պատերազմները շարունակական չլինեն և մենք հերոսանանք մեր գիտելիքներով». սրանք 44-օրյա պատերազմում անմահացած Գերասիմ Ահարոնյանի մտքերն էին։
Գերասը Արմավիր քաղաքում էր ծնվել, մեծացել ու 2019-ի հուլիսի 15-ին զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայեց Գյումրու ուսումնական զորամասում, ապա ծառայությունը շարունակեց Ագարակի զորամասում։ Երբ պատերազմի օրերին հրամանատարությունը հայտնում է, որ Արցախ օգնության պետք է մեկնեն, Գերասն առաջիններից է արձագանքում ու հոկտեմբերի 3-ին արդեն Ջրականում էր, թեժ մարտերի մեջ, բայց հարազատներից գաղտնի էր պահում այդ փաստը։
15 օր մարտնչելով թշնամու դեմ, հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, Մեղրի վերադառնալու ճանապարհին, անօդաչուի հարվածից անմահանում է Գերասիմը...
«Ես համոզված եմ, որ հայ հերոսները եղել են, այժմ էլ կան ու միշտ կլինեն որպես հպարտություն ու պարծանք հայ ժողովրդի համար»,- գրել էր Գերասը։ Դու էլ այդ հերոսների շարքին դասվեցիր, ախպեր ջան։ Հերոսացար՝ հավերժ մնալով 19 տարեկան։
Հիշատակդ վառ, Գերաս ջան։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից