Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ «Գուգո, քեզ եմ ասում՝ ինչո՞ւ կոտորեցիք 5 հազար երեխու». Զոհվածի հայրը՝ Գուրգեն Արսենյանին. Տեսանյութ 120 հազար հայի և Երևան-Ստեփանակերտ անվտանգային համակարգը զոհաբերելով չի կարելի կոմունիկացիաներ բացել. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ
4
Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը համատեղ են գործում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Խորհրդարանական ընդդիմությունը լսումներ է հրավիրել Լաչինի միջանցքի թեմայով. Տեսանյութ Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել Լաչինի միջանցքի փակման բուն պատճառների մասին․ 2018–ի մայիսի 9 – 2020–ի սեպտեմբերի 27 – 2020–ի նոյեմբերի 9 – 2022–ի հոկտեմբերի 6 – 2022–ի դեկտեմբերի 12 շղթան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները ակնկալում են «վերադառնալ» Հայաստան ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում Շրջափակված Արցախ․ ինչին և ինչքան դիմանալ Եթե հայերին պետք չէ «հայկական գործոնը տարածաշրջանում», ապա դա պետք է իրանցիներին. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում ՌԴ-ի կոշտ քննադատությանը «Հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ»․ Չավուշօղլու Պատերազմ Արցախում
Միշտ ջրի երեսին Նիկոլը Հայաստանը վերածեց «Հայաստան ՍՊԸ»-ի․ Էդուարդ Սարիբեկյան. Տեսանյութ Սեպտեմբերյան մարտերից հետո հինգ ամիս անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանը հուղարկավորվեց «Եվրատեսիլ-2023-ը» այս տարի կունենա երկու հայազգի երգչուհի «Ի՞նչ է ասել Լավրովը, որ չի ասել ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանը». Դերենիկ Մալխասյան «Մեր ձեռքին ևս զենք կա, դրանցից մեկը Սարսանգի ջրամբարն է». Նաիրի Հոխիկյան. Տեսանյութ Շրջիկ թանգարանը. պատերազմից 2 տարի անց էլ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված գորգերը մշտական հանգրվան չունեն Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Ռոզա Լինն աճուրդի է հանել «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ իր բաճկոնը Լավրով քլնգողների մեծագույն մասն այսօր ծպտուն չի հանելու դե-ֆակտո ԱԺ պատգամավոր Արսենյանի՝ փաստացի ցեղասպանական ու ռասիստական հակահայ ելույթի մասին Կոպիրկին. Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը Կիսաայրված դի՝ Հացավանում․ տղամարդու ձեռքին եղել են լուցկի և ծխախոտի մնացորդ, հարուցվել է վարույթ «Լավրովը մեզ ասում է՝ սթափվեք». Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Էդուարդ Աղաջանյանն այլևս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը չէ Այրված տղամարդու ձեռքերում հայտնաբերվել է 2 տուփ լուցկի․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Օկուպացիայի մասին բոլոր հայտարարությունները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ. Գյուլումյան. Տեսանյութ «Գուգո, քեզ եմ ասում՝ ինչո՞ւ կոտորեցիք 5 հազար երեխու». Զոհվածի հայրը՝ Գուրգեն Արսենյանին. Տեսանյութ 120 հազար հայի և Երևան-Ստեփանակերտ անվտանգային համակարգը զոհաբերելով չի կարելի կոմունիկացիաներ բացել. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Արցախի արտգործնախարարը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների Փաշինյանի արածը քաղաքական խուլիգանություն է, նա ՀՀ-ի հաշվին հաճոյանում է Ադրբեջանին. Հրանտ Բագրատյան. Տեսանյութ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին Մենք չենք կարող այլ պետություններից պահանջել լինել ավելի հայամետ, քան՝ Հայաստանի իշխանությունը․ Թևանյան. Տեսանյութ Բայց ես ձեզ իրական պատճառը կասեմ․ մարդիկ հոգու խորքում ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ Անթույլատրելի է ՀՀ ու Արցախի անվտանգության դեմ ուղղված քաղաքական արկածախնդրությունը. Արտակ Զաքարյան. Տեսանյութ Ադրբեջանը շարունակում է թույլ չտալ Արցախին վերակագնելու էլեկտրաէներգիայի վնասված լարերը. Տեսանյութ Տրակտորը Քաշաթաղից տարել, թաքցրել է Էջմիածնում, հետո ասել՝ մնացել է թշնամու մոտ՝ 5 մլն դրամ փոխհատուցում ստանալով ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ Միշտ ուզել եմ զինվորական դառնալ . «Պաշտպան հայրենյաց»-ի մասնակիցները վարժանքներ են իրականացրել Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 3-ի դրությամբ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը համատեղ են գործում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

Զե'րծ մնացեք թշնամուն ծառայելուց, թեկուզ հովանավորների թելադրանքով. Հոխիկյանն արձագանքել է Թաթուլ Հակոբյանի տեսաուղերձին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը այսօր՝ հուլիսի 25-ին, տեսանյութ է տարածել Արցախի Շուշիի շրջանի Մեծշեն և Հինշեն գյուղերի մոտ կառուցվող ճանապարհի մի հատվածից՝ ներկայացնելով կառուցման ընթացքը։

Լրագրողը միտումնավոր թե անգիտությամբ թույլ է տվել մի քանի շատ կարևոր սխալ, որոնք անհրաժեշտ է շտկել․

1․ Թաթուլ Հակոբյանը Արցախի բնակավայրերի մասին օգտագործում է թուրքական «Ղայբալու» անունը, ինչը մերժելի է, քանի որ Շուշիին պատկանող տվյալ բնակավայրը կոչվում է Ղայբալիշեն։

2․ Թաթուլ Հակոբյանը Արցախի Շուշիի շրջանի Հինշենից մինչև Մեծշեն նոր ճանապարհի կառուցման մասին խոսելիս ասում է, թե այդ գյուղերում և հարակից տարածքներում ռուս խաղաղապահներ չկան, և պայմանավորվածություն կա, որ ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց աշխատանքն անելու են առանց ռուս զինվորականների հսկողության։ Լրագրողը որպես ապացույց, նույնիսկ մեջբերում է իբրև թե Մեծշեն գյուղի բնակիչների հաստատող խոսքերը այդ մասին։

Եթե դա իրականություն է, ապա լրջագույն վտանգ է տեղի բնակիչների համար՝ թողնել թշնամու ներկայացուցիչներին առանց հսկողության։

Ես ինքս զանգահարեցի Հինշեն գյուղի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանին և Մեծշեն գյուղի համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանին։ Երկու համայնքապետերն էլ նախ նշեցին, որ Թաթուլ Հակոբյան անունով լրագրող իրենց հետ չի հանդիպել և իրենցից ոչինչ չի հարցրել ռուս խաղաղապահների տեղակայման և գործունեության մասին՝ այն դեպքում, երբ այդ հարցերը կարգավորվում են գյուղապետերի միջոցով։ Տեղի բնակիչներին ևս Թաթուլ Հակոբյան անունով լրագրողը չի հանդիպել և չի հարցրել ռուս խաղաղապահների մասին կամ հարցրել է, բայց հրապարակել այն, ինչ իրեն է ձեռնտու։

Հինշեն և Մեծշեն գյուղերի համայնքապետերը շեշտեցին, որ ռուս խաղաղապահները հերթափոխով հսկում են ադրբեջանցի ճանապարհաշինարարների աշխատանքը, և չի լինում որևէ պահ, որ նրանք մնան առանց հսկողության։ Դա նաև մեր կողմի պահանջն է, որը կատարվում է պատշաճորեն։

Ես կապ հաստատեցի նաև Արցախի կառավարության հետ։ Այնտեղ ևս պաշտոնապես հայտարարեցին, որ ռուս խաղաղապահները տեղակայվում են բոլոր այն վայրերում, որտեղ ադրբեջանցի որևէ շինարար կա Արցախի կողմից հսկվող տարածքում։ Ադրբեջանցիները չեն կարող անարգել մտնել անգամ չեզոք գոտի։

Ռուս խաղաղապահները կարող են չլինել բոլոր փոքր խմբերի կողքին, բայց կան առանձին դիտակետեր, որտեղից հսվում են յուրաքանչյուր ադրբեջանցու կատարած աշխատանքները։

Թշնամու աշխատանքները պատշաճ կերպով դիտարկվում են նաև Արցախի Պաշտպանության բանակի կողմից։

Ի վերջո, օրեր առաջ հերթական անգամ ինքս՝ Նաիրի Հոխիկյանս եմ եղել նշված հատվածում և սեփական աչքով տեսել, որ ադրբեջանցի ճանապարհաշինարարները հայ և ռուս զինվորականների հսկողության տակ են՝ պաշտոնապես ռուս խաղաղապահների հսկողության տակ։

3․ Թաթուլ Հակոբյանը նշում է, թե «Ճանապարհը սկսվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից և անցնում մի փոքր տարածք Ադրբեջան․․․,»։ Լրագրողին անհրաժեշտ է տեղեկացնել, որ Արցախի Քաշաթաղի շրջանը երբևէ չի եղել Ադրբեջան և չի կարելի ամբողջ հոգով թռչել թշնամու գիրկը։ Նույնպիսի ոգևորությամբ այսպիսի լրագրողները վաղը կարող են նաև Երևանն ու Սիսիանը անվանել Ադրբեջան՝ հաշվի առնելով, որ թշնամին դա էլ է իրենը համարում։

Զերծ մնացեք թշնամուն ծառայելուց՝ գիտակցաբար, թե անգիտությամբ՝ թեկուզ հովանավորների թելադրանքով։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan