Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մուրադ Փափազյանին արգելելու իրական պատճառները 3-ն են. Իշխան Սաղաթելյան

«Մուրադ Փափազյանին արգելելու իրական պատճառները 3-ն են»,- այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ տարածք արգելելու փաստին։

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։

Նշելով պատճառները՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․

«Առաջինը՝ Նիկոլն իր այդ քայլով փորձում է դուր գալ թուրքերին՝ ցույց տալով, որ տեսեք ոնց եմ հարվածում Հայ դատի պաշտպաններին․ սա հստակ ուղերձ էր թուրքերին՝ նրանց սիրաշահելու, դուր գալու առումով, ինչպես նաև նա դրանով Հայաստան-Սփյուռք՝ իր իշխանության օրոք սկիզբ առած պառակտումն է խորացնում, ոովհետև դա ևս թուրքերին դուր գալու կարևոր քայլ է իր համար։

Երկրորդ պատճառն այն է, որ այդ քայլով ուզում են վախեցնել մյուս սփյուռքահայ գործիչներին և ցույց տալ, որ բոլոր նրանք, ովքեր Սփյուռքում դիմադրություն կձևավորեն Թուրքիայի կառավարության դեմ, ինչպես նաև այս իշխանություններին կհիշեցնեն իրենց դավաճանության մասին ու կպայքարեն այս դավաճան կառավարության դեմ, անցանկալի անձ են համարվելու Հայաստանում։ Եվ երրորդը՝ դրանով նա դրսևորեց իր հերթական հակադաշնակցական քայլը և գործողությունը: Ի դեպ, Նիկոլի պայքարը Դաշնակցության դեմ գալիս է իր թրքասիրությունից։ Մեր դեմ այսպես ջանասիրաբար տարիներ շարունակ պայքարել են թուրքերն ու ադրբեջանցիները, ուստի՝ դաշնակցական գործիչների դեմ պայքարելու իր այս մոլուցքի պատճառը զուտ թրքասիրությունն է, և այս առումով սրանք բոլորն իրար գաղափարակից են»։

Ըստ բանախոսի՝ վերոնշվածներն են Մուրադ Փափազյանին հայրենիքում անցանկալի անձ ճանաչելու հիմնական պատճառները, իսկ մնացածը լոլոներ են, որով Փաշինյանի իշխանությունը փորձում է արդարացնել իր ապօրինի, հակասահմանադրական և հերթական ճղճիմ գործողությունը։

«Մեկ տարի առաջ Ֆրանսիայում ցույց է տեղի ունեցել, և դեռ պարզ չէ՝ Մուրադ Փափազյանն այդ ցույցին մասնակցե՞լ է, թե՝ ոչ։ Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ նա եկել է Հայաստան, եվրոպացի կարևոր պաշտոնյաների է ուղեկցել. որևէ բան տեղի չի ունեցել, և հանկարծ՝ Փափազյանին արգելում են Սփյուռքում «Դիմադրություն» շարժման պայքարի ակտիվացման փուլում: Բնականաբար, այս համընկնումը պատահական լինել չի կարող: Հետևաբար՝ իշխանության բացատրությունները ծիծաղաշարժ կթվային, եթե խորքի մեջ ողբերգական չլինեին, իսկ իրական պատճառները վերևում նշեցի։ Ամեն դեպքում իրենք չեն մարսելու, սա թող լավ իմանան»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan