Թիկնապահներից էլ է... վախենում. «Հրապարակ» Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների
20
Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» «Россия 1»-ը շարունակում է լուսաբանել «Մայր Հայաստանի» պատվիրակության այցը Դոնբաս (տեսանյութ) Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Կառավարության օրակարգում 26 հարց է, գրեթե բոլորը՝ չզեկուցվող.Ուղիղ Որ Հայաստանը չդառնա Ուկրաինա. «Մայր Հայաստանի» պատվիրակները՝ Դոնեցկում (տեսանյութ) «Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար) Պատերազմ Արցախում
Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ» Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են Կրակոցներ՝ «Վերնիսաժ»-ի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել 20 հոգի անհետ կորած կա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ Ամբողջ թիմով սպասում են՝ տեսնեն իրենց ղեկավարը գնալո՞ւ է, թե՞ ոչ, նոր, որոշում կայացնեն Թիկնապահներից էլ է... վախենում. «Հրապարակ» ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» Իշխանությունը նախարարի անցյալը չի մոռանում «Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում «Россия 1»-ը շարունակում է լուսաբանել «Մայր Հայաստանի» պատվիրակության այցը Դոնբաս (տեսանյութ) Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ․ «Կարճ ասած» Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան «Միջազգային քրեական դատարանի դատախազին հայց ենք ներկայացրել»․ Արցախի ՄԻՊ «Ուզում են հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային»․ Վահե Սարգսյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մեզ համար ուխտ և երդում պիտի լինի ու դառնա՝ առանց վախենալու, մեր պատիվն ու տունը վերականգնել․ Բագրատ սրբազան Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին Փաշինյանի խոսելաոճը հայ-ռուսական հարաբերությունների օգտին չէ․ Անդրեյ Արեշև Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Արցախի Հանրապետությունը լքվեց եւ դավաճանվեց ՔՊ-ական իշխանության կողմից. Արթուր Խաչատրյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին «Մուտիտներ եւ Կռուտիտներ» Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել

«Մեկ տարի անց արթնանում են և փորձում իմ՝ Հայաստան մուտքի արգելքն արդարացնել միջադեպով, որի հետ կապ չունեմ». Մուրադ Փափազյան. Տեսանյութ

168 TV եթերում զրուցել ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ:

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը հուլիսի 13-ի երեկոյան ժամանել էր Երևան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ նրա մուտքն արգելել էին: Ցայսօր ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում էին մեկնաբանություններ տալ այս աղմկահարույց որոշման վերաբերյալ, և միայն այսօր եղավ պաշտոնական պարզաբանում վարչապետի աշխատակազմի կողմից:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- նշված է կառավարության պարզաբանման մեջ:

Ի դեպ, այս պարզաբանման առնչությամբ 168.am-ը մի քանի հարցադրումներ է հղել Ազգային անվտանգության ծառայությանը, այդ թվում՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է պաշտոնապես հիշատակվող միջադեպից միայն մեկ տարի անց կայացվել Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելող որոշում, եթե նա մինչ այդ այցերով եղել է Հայաստանում:

«Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարում էր, թե չի կարող փոխանցել պատճառը, որովհետև այն վերաբերում է իմ անձնական կյանքին, իսկ այսօր վարչապետի աշխատակազմը ներկայացնում է տեղեկություններ, որ ես իբրև թե կազմակերպել և ներկա եմ եղել վարչապետի դեմ 2021 թ. հունիսի 1-ին Փարիզում կազմակերպված ցույցին, ինչը բոլորովին սուտ է»,- իր՝ Հայաստան մուտքի արգելքի առնչությամբ տարածված պաշտոնական պարզաբանման վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահը շեշտեց՝ ներկա չի եղել և չի կազմակերպել այդ միջոցառումը, իսկ նման պարզաբանումները համարեց ընդամենը պատրվակ:

Ի դեպ, նա հավելեց, որ հիշատակվող՝ 2021 թ. հունիսի 1-ից հետո 4 անգամ եղել է Հայաստանում:

«Ես շատ մտահոգ եմ Հայաստանի ժողովրդի համար, որ ունի այսպիսի մակարդակի կառավարություն. եթե այսպիսի հարցի են նման կերպ վերաբերվում, չեմ պատկերացնում, թե ինչպես են նրանք գնում բանակցությունների Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ»,- ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե՝ նախորդ 4 այցերի ժամանակ արդյո՞ք այս իշխանությունները Ձեզ ակնարկել են այս խնդիրների մասին, Մուրադ Փափազյանը նշեց, որ երբեք չեն խոսել այդ հարցերի առնչությամբ:

Առհասարակ, մեր զրուցակիցը հնարավոր չի համարում, որ դա է իր մուտքի արգելքի պատճառը, քանի որ չկա որևէ փաստ:

Իսկ թե ինչո՞ւ դեպքից միայն մեկ տարի անց հիշեցին այդ մասին՝ ըստ սփյուռքահայ գործչի տպավորության՝ պայմանավորված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ, ինչպես նաև՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությամբ, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

«Այսօր ստիպված են սուտ խոսել՝ ժողովրդին բացատրելու համար, թե ինչու են արգելել հայ անձնավորության մուտքը Հայաստան, բայց ես ամեն օրինավոր միջոցներին դիմելու եմ, որպեսզի վերականգնվի Հայաստան վերադառնալու իմ իրավունքը: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է. ի՞նչ իրավունքով է պարոն Փաշինյանն արգելում ինձ մտնել Հայաստան, ո՞ւր էր պարոն Փաշինյանը այն տասնյակ տարիների ընթացքում, երբ մենք պաշտպանում էինք Հայաստանը, Արցախը, երբ մենք պայքարում էինք Հայ Դատի համար: Նա չորս տարի է գործում. ինչպե՞ս կարող է արգելել Հայաստանի, Արցախի և Հայ Դատի քաղաքական զինվորի մուտքը»,- արձանագրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահը:

ՀՅԴ բյուրոյի անդամը նաև տեղեկացրեց, որ իր իրավունքները վերականգնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել, որոնց մասին կտեղեկացնի օրերս:

Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե՝ «արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ», սփյուռքահայ գործիչը նկատեց.

«Այո՛, ես համաձայն եմ՝ թող իրավական անդրադարձ ունենան: Ինչո՞ւ չդիմեցին Ֆրանսիայի արդարադատությանն այդ ժամանակ. չեմ հասկանում՝ մեկ տարուց հետո արթնանում են և փորձում են իմ՝ Հայաստան մուտքի արգելքն այդ միջադեպով արդարացնել, որի հետ ես կապ չունեմ»:

Դիտարկմանը, թե՝ Ձեզ առնչվող այս դրվագը շատերը նմանեցնում են 1992թ․ հունիսի 29-ին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի՝ Հայաստանից արտաքսման հայտնի սկանդալի հետ, Մուրադ Փափազյանն արձագանքեց.

«Ճիշտ է, որ շատ են նման, ճիշտ է, որ այսօրվա Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանն է:

1992 թ. հունիսի 29-ին Լևոն Տեր-Պետրոսյանն արտաքսեց ընկեր Հրայր Մարուխյանին, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն էր, այսօր Նիկոլ Փաշինյանն է արգելում ՀՅԴ մեկ այլ անդամի մուտքը Հայաստան: Սա նշանակում է, որ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը մերժում են ժողովրդավարությունը՝ մինչդեռ թե՛ մեկը, թե՛ մյուսն իշխանության են եկել ժողովրդավարության դրոշակով։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը խաբել են ժողովրդին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ արդարացնել Հրայր Մարուխյանի արտաքսման պատճառները, այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լրջորեն արդարացնել իմ մուտքի արգելքը Հայաստան:

Ուրեմն՝ վիճակները նման են՝ հույսով, որ առաջիկա քայլերը նույն տեղը չեն տանի»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan