Իսրայելը Բայդենին համոզել է, որ Թուրքիային թույլ չտան ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Դիտել նաև
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը
Թուրքմենստանի նախկին նախագահն առաջարկել է Էրդողանին ներկայացնել Խաղաղության նոբելյան մրցանակի
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ թուրք լրագրողն այցելել է Երևան
Ամերիկյան Axios պարբերականի հետ զրույցում իսրայելցի 2 պաշտոնյաները, որոնք ցանկացել են անանուն մնալ հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության առնչությամբ, գրում է Ermenihaber.am-ը։
Աղբյուրը գրում է, որ, ըստ նրանց, Իսրայելը ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմում լոբբինգ է արել, որպեսզի Վաշինգտոնը թույլ չտա Թուրքիային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերական կազմակերպությունների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլաթան հայտնել է իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանին, որ թուրքական նոր գործողությունը Սիրիայի հյուսիսում լրջորեն կվնասի քրդերին և երկարաժամկետ հեռանկարում կարող է օգուտ բերել Իրանին: