Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ. Չավուշօղլու
Դիտել նաև
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը
Հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է պահել Ղարաբաղը, զանգվածային սպանություններ կատարել». Էրդողան
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը. Էրդողան
Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր «պարտավորությունները». Էրդողան
Ո՞ւմ էին ուղղված Գազայի բնակիչների մասին Էրդողանի խոսքերն, ըստ քաղաքագետի
Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։ Այս մասին թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն։
«Ասելը հերիք չէ։ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք անկեղծ ենք, ուզում ենք տեսնել, թե Հայաստանը որքանով է անկեղծ»,-հայտարարել է Չավուշօղլուն։
Թուրք պաշտոնյան լրագրողին հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև տարբեր հանդիպումներ են լինում ու նշել, որ ՀՀ վարչապետ «Փաշինյանը զանգել էր Էրդողանին բայրամի օրը»։
Թուրքիայի արտգործնախարարը, խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ կոորդինացնելու մասին, հայտարարել է, թե Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»։ Նրա խոսքով՝ իրենք տարածաշրջանում բոլորի, այդ թվում՝ Հայաստանի, օգտից բխող խաղաղություն ու կայունություն են ուզում։ Փոխանցում է armeniasputnik.am-ը:
«Եթե տարածաշրջանում խաղաղություն պիտի լինի, բոլորը եռակողմ ձևաչափով քայլեր պետք է անեն այդ ուղղությամբ»,- նշել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն հարցազրույցի ընթացքում այս անգամ օգտագործում էր ոչ թե «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այլ «Զանգեզուրի նախագիծը»։ Այս կոնտեքստում թուրք նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում միջանցքը շատ մեծ կարևորություն է ձեռք բերել հիմա՝ հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո, քանի որ Ռուսաստանով դեպի արևմուտք ապրանքաշրջանառությունն անհնար է։
Մանրամասները՝ armeniasputnik.am-ում: