Պահուստային ֆոնդից 140 մլն դրամ կհատկացվի դրսի հյուրերին դիմավորելու համար
Դիտել նաև
Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ)
ՔՊ-ի գեոպոլիտիկան ու 4 տարում չսարքվող 13 տունը. «Կարճ ասած»
Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. նախագիծն ընդունվեց
Եթե քաղաքացին գնում է արտագնա աշխատանքի, ուրեմն կառավարությունը թերացել է. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
«Ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով». Խանումյան
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարությանը պահուստային ֆոնդից 140 մլն դրամ հատկացնել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումներն անբավարար են:
Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցառման տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից՝ ինն ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով: Նշվածի համար ֆինասավորման աղբյուր է հանդիսանում 2022 թվականի պետական բյուջեի կառավարության պահուստային ֆոնդը: