Ալի Խամենեի. Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակմանը քաղաքականությանը

Դիտել նաև
Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից
«Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա». ВЗГЛЯД
Մեր պատասխանը շատ կոշտ կլինի․ Իրանի ԱԳ նախարար
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին
«Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակմանը քաղաքականությանը»: Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում, հայտնում է իրանական Իսնա լրատվամիջոցը։
«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Խամենեին։
Էրդողանը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել երեկ։ Այսօր նա հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռեիսիի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան, որտեղ կկայանա եռակողմ հանդիպում Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։
