Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Վիեննա, Բիրմինգհեմ, Ռուանդա․ բյուջեի հաշվի ուղևորություններից վերադարձած իշխանական պատգամավորները մի ամիս արձակուրդ կգնան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի իշխանական ֆրակցիան՝ իր նիկոլական պատգամավորներով, այս տարի լիուլի օգտվեց բյուջեի ընձեռած հնարավորություններից։ Նրանք, ովքեր ժամանակին կերազեին անգամ Աղվերանում պիկնիկի մասին, այսօր «ՀՀ հպարտ քաղաքացիների» վճարած հարկերի հաշվին ճամփորդում են էկզոտիկ երկրներում եւ լուրջ դեմքով փողկապավոր հանդիպումներ ունենում տարատեսակ պաշտոնյաների հետ, որոնց անգամ հեռուստացույցով չէին կարող մոտիկից տեսնել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունների բաժնում կարդում ենք, որ Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ ԱԺ նախագահի), 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ, տրամադրվել է 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր։ Իսկ իրեն՝ ԱԺ նախագահին, ինքը՝ Ալեն Սիմոնյանը, տրամադրել է ավելի կարճ արձակուրդ՝ 2022 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը ներառյալ։ Այդ ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուսերին։ Մինչ այդ, սակայն, Ալեն Սիմոնյանը հասցրել է որոշ ՔՊ-ական պատգամավորների, այդ թվում՝ նույն Ռուբեն Ռուբինյանին, գործուղել էկզոտիկ ու եվրոպական երկրներ՝ աշխատանքային բնույթի արձակուրդի։ Օրինակ՝ 2022 թվականի հուլիսի 1-2-ը նույն Ռուբինյանին գործուղել է Վիեննա՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպելու։

Գրեթե նույն օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 3-ն էլ, Վիեննա էր գործուղվել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ով դրանից ընդամենը երկու օր անց՝ 2022 թվականի հուլիսի 5-10-ը մեկնել էր Կիգալիա՝ Ռուանդայի Հանրապետություն, որ մասնակցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին։ Եղոյանի հետ Կիգալիա էին մեկնել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանն ու Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։

Այդ ընթացքում մեկ շաբաթով՝ 2022 թվականի հուլիսի 1-7-ը, ՔՊ-ական զբոսաշրջիկների մեկ այլ խումբ էլ մեկնել էր Բիրմինգհեմ (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն), որ մասնակցեր Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 29-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Նրանց թվում էին ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ DJ Էդոն, եւ պատվիրակության անդամ հանդիսացող այլ ՔՊ-ական պատգամավորներ՝ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը եւ Սարգիս Խանդանյանը։

Այս ուղեւորություններից վերջերս վերադարձած անձինք հիմա էլ, փաստորեն, մի ամբողջ ամիս արձակուրդ են գնում, ասենք` մի հատ էլ Հուրգադայում, Դուբայում կամ գոնե Քոբուլեթիում հանգստանալու համար: Պատգամավորի աշխատավարձն ու պարգեւավճարները լիովին թույլատրում են դա, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիրների փողերը կտրել են եւ տվել ՔՊ-ականներին` որպես պարգեւավճար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan