Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Էրդողանը Հայաստանի հետ շփվում է՝ նախապես ստանալով հավաստիացում, որ ամեն ինչ ընթանալու է թուրք-ադրբեջանական օրակարգով. Անդրանիկ Թևանյան

Որքան շատ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները խոսում այն մասին, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, այնքան ավելի շատ է ակնհայտ դառնում, որ դրանք նախապայմաններով են կարգավորվում, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Որպես ապացույց կարող ենք ներկայացնել, թե ինչ է կատարվում ընդհանրապես հայ–թուրքական գործընթացի շուրջ։ Երբ խոսվում է առանց նախապայմանների մասին, դա մանիպուլյացիա է, կեղծիք է և սուտ»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ նախ պետք է հիշեցնել մարդկանց, թե ինչ է նշանակում թուրքական նախապայման։ Ըստ նրա՝ երբ հայկական կողմն ասում էր, որը հարցը պետք է կարգավորվի առանց նախապայմանների, և թուրքերը նույնպես ասում էին՝ առանց նախապայմանների, հայկական կողմը նախքան 44-օրյա պատերազմը միշտ հայտարարել է, որ կողմ է հայ–թուրքական դիվանագիտական, միջպետական հարաբերություններ հաստատելուն և սահմանները բացելուն։

«Առանց նախապայմանների, մենք չենք պահանջում Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որից հետո միայն բացել հայ–թուրքական սահմանը կամ միջպետական հարաբերություններ հաստատել։ Մենք ասում ենք, որ հայ–թուրքական հարաբերությունները ամբողջական փաթեթ են, մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հաստատել միջպետական հարաբերությունները, որի շրջանակում արդեն բոլոր այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանի և Թուրքիայի միջև, ենթակա են քննարկման»,–ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ այդ քննարկումը կարող է տևել տարիներ և տասնամյակներ նույնիսկ, բայց զուտ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը և սահման բացելը շատ արագ պրոցես է։ Սակայն Թուրքիան դրան հակադարձում էր՝ ասելով, որ ունի նախապայմաններ՝ Թուրքիան պահանջում էր 1994-ի պատերազմից հետո Արցախի վերահսկողության տակ հայտնված տարածքներից առնվազն երկու շրջան հանձնվեր Ադրբեջանին, որից հետո Թուրքիան կբացեր սահմանը, այսինքն՝ Անկարան հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը պայմանավորում էր դրանով։

«Հիմա երբ սրանք ասում են՝ նախապայմաններ չկան, ես ասում եմ, որ այդ նախապայմաններից մեկն արդեն իսկ կատարվել է, ընդորում՝ բոնուսով։ Այսինքն՝ եթե նախկինում Թուրքիան ասում էր, որ գոնե երկու գյուղ, շրջան հանձնեք Ադրբեջանին, ապա հիմա Ադրբեջանն ստացել է ինը շրջան և մի քանի բնակավայր նախկին ԼՂԻՄ տարածքից։ Այսինքն՝ նախապայմաններից ամենակարևորը արդեն իսկ բավարարված է»,–ասաց նա։

Թևանյանը նշեց, որ մյուս նախապայման այն էր, որ Հայաստանը պետք է հրաժարվեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ «Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, մասնավորապես, այն խոսքերով, որ դրանով նախևառաջ պետք է զբաղվի Սփյուռքը, նախ՝ խորը հակասության մեջ մտավ ՀՀ անկախության հռչակագրի հետ, քանի որ հռչակագիրը սահմանում է, որ Ցեղասպանության ճանաչումը պետական քաղաքականություն է։ Նիկոլ Փաշինյանը դրանով իսկ առնվազն հրապարակային մակարդակով բավարարեց Թուրքիայի այն պահանջը, որ հայերը պետք է հրաժարվեն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից»,–բացատրեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ հաջորդ նախապայմանը, որն ավելացել է 44-օրյա պատերազմից հետո, այն է, որ Թուրքիան հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ՝ ասելով, որ Հայաստանը պետք է բավարարի Ադրբեջանի պահանջները, իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց պահանջում է հիմնականում երկու բան՝ Հայաստանը Արցախը պետք է համարի ադրբեջանական, ինչով գրեթե ամենօրյա ռեժիմով քարոզչության հարթությունում զբաղվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ մյուսը պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։

«Այս մասով Հայաստանի իշխանությունները որոշակի դիմադրություն գոնե հրապարակավ ցույց են տալիս, բայց ակնհայտ է, որ թուրքական կողմն այդ ճնշումների ներքո է տվել համաձայնությունը շփվել հայերի հետ»,–ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպում է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից, ինչը չի ստացվել․ Էրդողանը հրապարակավ ասել է, որ մինչև Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, Թուրքիան չի շփվի Հայաստանի հետ։ «Դրանից հետո փաստորեն տեղի ունեցան շփումները, ինչը հուշում է, որ հայկական կողմը առնվազն կուլիսներում և իր հետագա քայլերով հրապարակային, քարոզչության ֏ այլն, ցույց է տալիս, որ համաձայնել է թուրքական այդ նախապայմաններին և համաձայնել է ադրբեջանական պահանջները բավարարելուն։

«Եթե սրան գումարենք Թուրքի տարբեր չինովնիկների կողմից հնչած մոտեցումը, որ Հայաստանը պետք է ճանաչի հայ–թուրքական սահմանը՝ ըստ Կարսի պայմանագրի, մենք ստանում ենք այն ամբողջական փաթեթը նախապայմանների և պահանջների, որոնք առկա են, և որոնք Թուրքիան չի էլ թաքցնում։ Ամեն հանդիպումից հետո իրենք ասում են, որ Ադրբեջանով է պայմանավորված հայ–թուրքական հարաբերությունները»,–ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan