Հայաստանի դիրքավորումը Ռուսաստանին գցում է ադրբեջանամետ դաշտ․ Խրամչիխին ԱԺ-ն շարունակում է ծաղկեցնել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը Նիկոլ Փաշինյանի հայ–թուրքական ու հայ–իրանական հարաբերությունները
30
Երուսաղեմում հայերի վրա հարձակումը պատահական բնույթ չի կրել. Տեսանյութ «Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա». ВЗГЛЯД 2018թ. Մեծ Խաբեություն Մեր պատասխանը շատ կոշտ կլինի․ Իրանի ԱԳ նախարար Իրանի ռազմական օբյեկտները ենթարկվել են հարձակման. Տեսանյութ Ալիևը սպասում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Փաշինյանը ՊՆ-ում հայտարարում է, որ «մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Հիմա էլ ՔՊ-ական պատգամավորների օգնականներն են պարգևավճար պահանջում Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Պատերազմ Արցախում
Երուսաղեմում հայերի վրա հարձակումը պատահական բնույթ չի կրել. Տեսանյութ Առաջին անգամ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում դատավորի լիազորություն է դադարեցվել «Global Firepower»-ը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը «Եռաբլուրից» զոհվածների ծնողների բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով առերեսում կլինի ՊՊԾ պետի հետ Թուրքիան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ դրանց համար վճարած փողերը. Էրդողան «Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի թեմայով լսումներ է հրավիրել ԱԺ-ում «Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից». ԱԳՆ խոսնակ 1896-2023 թ. Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը «Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը բանակից հասկանում են էնքան, ինչքան ես գինեկոլոգիայից». Մովսես Հակոբյան Սասուն Միքայելյան․ երկաթի վաճառականը և Վազգենին եռակի ուրացողը Լուսանկարում պատկերված անձի ղեկավարած գերատեսչությունը վերջապես արձագանքելու՞ է Իսրայելում տեղի ունեցող հակահայկական քայլերին Կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Տիգրան Արզաքանցյանը ոստիկանություն ահազանգ է տվել, որ իրենից պարտքեր են ուզել ու սպառնացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչների հետ «Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա». ВЗГЛЯД Կարմիր խաչն այսօր Արցախից 19 մարդ է տեղափոխել Հայաստան Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը Ջերմուկից զբոսաշրջիկները փախչում են. Փաշինյանի կառավարության աննախադեպ ձեռքբերումը Ինչպես է կապիտանը դուրս եկել բենզին բերելու ու վերադարձել, բայց դուռը կողպված է եղել դրսից և բացելը եղել է անհնար․ Ռոբերտ Հայրապետյան Ուկրաինացի պաշտոնյաները Ղարաբաղի շրջափակման հարցում աջակցում են Ադրբեջանին. eurasianet.org «Քո և՛ ծնունդը տեսա, և՛ մահը». հոր նամակը՝ զոհված որդուն Մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները Հայաստանի դիրքավորումը Ռուսաստանին գցում է ադրբեջանամետ դաշտ․ Խրամչիխին Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը Զինծառայող է վիրավորվել․ վիճակը ծայրահեղ ծանր է Այս տարի կարծում եմ դեպի Ռուսաստան ծիրանի և հայկական մյուս մրգերի առաքումը խնդիրների կհանդիպի ԱԺ-ն շարունակում է ծաղկեցնել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը

Տնտեսությունը խրվում է ճահիճը. իշխանությունների լավատեսությունը կեղծ է, աճերը՝ խաբուսիկ

Վերջին ամիսներին դրամն առնվազն 15 տոկոսով արժևորվել է։ Նախկինում դոլարի փոխարժեքը հիմնականում 480-490 դրամի սահմաններում էր, հիմա 410-420 դրամի սահմաններում է։

Երեք ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքը նվազել է առնվազն 70 դրամով։

Սա սթրեսի է մատնել տնտեսությանը։

Քչերը կարող էին պատկերացնել, որ տարադրամը Հայաստանում այսքան կէժանանա։

Նախկինում պարբերաբար եղել են դոլարի որոշակի թուլացման և դրամի ամրապնդման երևույթներ, բայց այն երբևէ այսպիսի աստիճանի չէր հասել։ Ավելի հաճախ արձանագրվել է ազգային արժույթի թուլացում, և փոխարժեքները միշտ էլ հակվածություն են ունեցել դրամի արժեզրկման ուղղությամբ։ Վերջին ամիսներին հակառակ պրոցեսն է տեղի ունենում. դրամն անսպասելի և մեծ չափով արժևորվել է տարադրամի նկատմամբ։

Կենտրոնական բանկը կարող էր դա թույլ չտալ, բայց իր շահերից չի բխում դրամի թուլացումը։

Այս պրոցեսը կանխելու համար անհրաժեշտ էր ընդամենը շրջանառության մեջ ավելացնել դրամի զանգվածը և ներքաշել ավելցուկային տարադրամը։ ԿԲ-ն որոշ գնումներ կատարել է արժութային շուկայում, բայց ոչ այն ծավալով, որը կարող էր թույլ չտալ, որպեսզի դրամն այսքան ամրապնդվի։ Վերջերս հայտարարվեց 100 մլն դոլարի գնման մասին։ Գուցեև ավելի շատ է գնվել։ Բայց դա չի բավարարել փոխարժեքի շուկայում տեղի ունեցող դրսևորումները կանխելու համար։ Տարադրամի ավելցուկը շուկայում շատ ավելին է, քան ԿԲ-ն ներքաշել է։

Թե ինչո՞ւ Կենտրոնական բանկը հակված չի եղել ավելի շատ տարադրամ գնել և կանխել փոխարժեքների անկումը, պատճառները տարբեր են։

Նախ՝ ամերիկյան արժույթը համաշխարհային տնտեսության մեջ կորցնում է պահանջարկը, և հարց է առաջանում, պե՞տք է արդյոք դոլարի հետագա կուտակում, թե՞ ոչ։ Առավել ևս, որ մեծանում է գայթակղությունը այլ, և հատկապես ազգային արժույթներով առևտրի նկատմամբ։

Տարադրամի այսպիսի արժեզրկում թույլ տալու մյուս կարևոր գործոնն էլ բարձր գնաճն է։

Դրսից թելադրվող գնաճի պարագայում ազգային արժույթի ամրապնդումը թերևս ամենաարդյունավետ գործիքն է, որը կարող է ազդել գների վրա։ Այդ գործիքը միշտ չէ, որ լիարժեք գործում է, բայց բոլոր դեպքերում թողնում է իր ազդեցությունը. առնվազն զսպում է գների հետագա բարձրացումը։

Սրանով էլ, թերևս, առաջնորդվել է Կենտրոնական բանկը՝ թողնելով, որպեսզի տարադրամի գներն այսքան նվազեն։ Հակառակ պարագայում հիմա գնաճը մեզ մոտ շատ ավելին կլիներ, քան կա։ Թեև հիմա էլ ցածր չէ։ Նույնիսկ այդքանից հետո գնաճի միջին ցուցանիշն անցնում է 10 տոկոսից, և սպասվում է, որ առաջիկայում դեռ կշարունակի բարձրանալ։ Գնաճի դեմ պայքարելու համար նախկինում ԿԲ-ն գերադասում էր օգտագործել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, վերջին ամիսներին նախապատվությունը տալիս է հատկապես դրամի ամրապնդմանը։

Դրամի ամրապնդումը նպաստավոր գործոն է գնաճը զսպելու առումով, սակայն այն նաև լուրջ խնդիրներ է ստեղծում տնտեսության արտահանելի և ոչ միայն արտահանելի հատվածի համար։ Դրամի ամրապնդումը խթանում է ներմուծումը, փոխարենը՝ թուլացնում է տեղական արտադրանքի մրցունակությունը։

Այնպես չէ, որ դա միայն դրսում է արտահայտվում։ Տեղական արտադրանքի մրցունակությունը թուլանում է նաև ներքին շուկայում։ Այն դուրս է մղվում և փոխարինվում ներմուծվող ապրանքներով, որովհետև ներմուծումն ավելի ձեռնտու է դառնում, քան տեղում արտադրություն կազմակերպելը։

Ներմուծման ակտիվացում արդեն տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ։

Ունենք էական աճ. 5 ամսում ներմուծումները Հայաստան ավելացել են 42 տոկոսով։

Դրանում որոշակի դեր ունեցել են նաև վերարտահանումները, որոնց հնարավորությունները բացվել են հատկապես ռուսական շուկայում, բայց առկա է նաև դրամի ամրապնդման ազդեցությունը, ինչը բերել է ներմուծվող ապրանքների մրցունակության բարձրացման։ Սա լուրջ վտանգ է ներքին տնտեսության համար։

Թեև վերջին շրջանում հաճախակի խոսվում է դրամի ամրապնդման ազդեցությունների մասին, այնուհանդերձ հիմնական շեշտադրումը կատարվում է արտահանմանն ուղղված տնտեսական հատվածի կորուստների վրա։ Արտաքին շուկաներում սա դժվարություններ է ստեղծում, բայց պակաս քիչ խնդիրներ չի ստեղծում նաև ներքին շուկայում իրացվող տեղական ապրանքների համար։ Դրանք թանկանում են, փոխարենը՝ տարադրամի այսպիսի էժանացնումն էական ազդեցություն է թողնում ներմուծման գների կրճատման վրա։ Եթե նախկինում նույն ապրանքը ներմուծելու համար ներկրողները ստիպված էին դոլարը ներքին շուկայում ձեռք բերել 480-490 դրամով, հիմա ձեռք են բերում 410-420 դրամով։

Այս գործոնի արդյունքում ներմուծումն առնվազն 15 տոկոսով շահում է։

Դա միշտ չէ, որ հանգեցնում է գների նվազեցման, բայց ինչ-որ չափով կանխում է հետագա թանկացումը և բարձրացնում է ներքին շուկայում ներմուծվող ապրանքների մրցունակությունը։

Ստացվում է, որ տեղական արտադրողը տուժում է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկայում։ Շահում է ներմուծումը։

Դեռ լավ է, որ փոխարժեքների ազդեցությունը վերջին մի քանի ամիսներին չկար ռուսական շուկայում։ Այլապես հիմա տնտեսությունը կաթվածահար վիճակում կլիներ։

Նախկինում տնտեսության աճի հետ կապված մտահոգությունները պայմանավորված էին հիմնականում ռուբլու արժեզրկմամբ։ Բայց ռուբլին կարողացավ դիմանալ։ Կտրուկ արժեզրկումից հետո այն ամրապնդվեց, ինչը նպաստավոր դարձրեց հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկա։ Իհարկե, խոսքը ռուբլով կատարվող գործարքներին է վերաբերում։ Կան նաև այլ տարադրամով կնքված պայմանագրեր, որոնց մասնակիցները տուժում են այնպես, ինչպես տուժում են այլ երկրներ իրականացվող տեղական ապրանքների մատակարարները։

Դրամի ամրապնդումից կորուստները մեծ են ոչ միայն ապրանքների, այլև արտահանվող ծառայությունների դեպքում։ Անհանգիստ է հատկապես ՏՏ ոլորտը, որը հիմնված է առավելապես արտահանման վրա, և կնքված պայմանագրերը գերազանցապես տարադրամով են։ Տարադրամն էժանացել է՝ կրճատելով նաև ոլորտում գործող ընկերությունների եկամուտները։

Թե մեր տնտեսությունն ինչքա՞ն կդիմանա այս իրավիճակին, ցույց կտա ժամանակը։ Բայց որ այսպես չի կարող երկար շարունակվել, միանշանակ է։ Տնտեսությունը խրվում է ճահիճը, որը կարող է հանգեցնել շատ մեծ կորուստների։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan