Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա. Այլընտրանքային նախագծեր խումբ

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։ Մեքենան գործում է գրեթե անխափան։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։

Այս պահին քաղաքական պատվերի շրջանակներում են Նարեկ Մանթաշյանը, Միկա Բադալյանը, Ավետիք Չալաբյանը և ևս տասնչորս անձ։

Արմեն Գիգորյանի դեպքն առանձնահատուկ է, որովհետև նա մահացավ դատարանի դահլիճում։ Բայց կալանքը, որպես մարդուն տանջելու, նրա հանդեպ հաշվեհարդար լինելու գործիք Հայաստանում սկսում է հասնել կատարելության։ Հետադարձ հայացքը շատ կարևոր է հասկանալու համար, թե «Նոր Հայաստանում» ինչ ճանապարհ է անցել մահվան մեքենան, և ուր կարող է տանել այն՝ չկանգնեցվելու դեպքում։

Մանվել Գրիգորյանի դատավարությունը լինչի դատաստան էր հիշեցնում։ Ծանր հիվանդությունից հյուծված մարդուն մերժում էին կալանքը փոխել, ցուցադրաբար տանում դատարան՝բացահայտ կերպով հասկացնելով, որ նրան այդ եղանակով պատժում են։ Դատավարությունները պարբերաբար ընդհատվում էին շտապօգնության կանչերով։ Մանվել Գրիգորյանին դանդաղ «սպանեցին», իսկ տուշոնկաների և վաճառված էմոցիաների մասին այլևս որևէ մեկը չի հիշում։

Արմեն Չարչյանի պատմությունը։ Հանրահայտ բժիշկը, որն ուներ առողջական լուրջ խնդիրներ, քաղաքական հետապնդման շրջանակներում հայտնվել էր անազատության մեջ։ Սրտի կաթվածով, բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող էր, կալանքի հետ անհամատեղելի։ Այդ հանգամանքը հաստատվեց նաև փորձաքննության արդյունքում՝ բժիշկների հանձնաժողովի կողմից։ Ուրեմն ի՞նչ էր Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքը, եթե ոչ՝ բացահայտ պատիժ։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ եղել է 537 օր։ Հաշվեհարդարի դասագրքային օրինակ։ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել էր Հայաստան, չէր թաքնվել, չէր խուսափել քննությունից, այնուամենայնիվ կալանավորվեց։ Ամիսներ հետո իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստովանեցին, որ իրենց սցենարը փլվել էր այդ պահին. ըստ իրենց հաշվարկի` Ռ. Քոչարյանը չէր գա Հայաստան, կմնար արտերկրում, և այդ դեպքում իշխանությունը նրան կհռչակեր մարտի 1-ի «միակ կազմակերպիչը, միակ պատասխանատուն և միակ մեղավորը»։ Եվ թեև պլանը չէր հաջողել, որպես պատժիչ գործիք կիրառվեց կալանքը, որից հետո ստիպված եղան ընդունել, որ դա արվել է հակասահմանադրական հոդվածով։

Այս պահին բացահայտ խոշտանգում է իրականացվում Նարեկ Մանթաշյանի հանդեպ, որն ունի առողջական լրջագույն խնդիրներ, շաքարային դիաբետի բարձր ցուցանիշով պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց, իսկ այնուհետև՝ կրկին նախնական կալանքի վայր։Եվ թեև նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, բայց, ըստ երևույթին, նրան պետք է պատժել, պատժել կալանքով։ Այդպես է իջել հրահանգը և համակարգն անմռունչ դա անում է։

Պատժում են Ավետիք Չալաբյանին։ Ամեն գնով պատասխանատվության ենթարկելու համար քրեական օրենսգրքում արտահերթ նիստով հոդված են ավելացնում։ Դատավորը, քաղաքական պատվերի շրջանակում, երկարացնում է կալանքը տասը օրով, իսկ թե ինչո՞ւ, նույնիսկ ինքը չգիտի, և չի կարողանում հիմնավորել։ Կալանքով պատժել է պետք։

Մեր աչքի առջև ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են, չունեն ապացուցողական բազա, և դատական քննության պրոցեսում քանդվելու են, շատերը, հավանաբար, չեն ստանա ազատազրկման ժամկետ։ Իսկ մինչ այդ, քանի դեռ կա հնարավորություն, մարդկանց պետք է պատժել, ընդհուպ՝ մինչև մահ։

Մենք չգիտենք բանտերում պահվող մյուս ակտիվիստների, գործիչների առողջական վիճակի իրական պատկերը։ Բայց գիտենք, որ նրանց գերակշիռ մեծամասնության համար կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե ելնելով գործից բխող իրական անհրաժեշտությունից, այլ՝ որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց։

Պատվեր և ինքնավզադրվածներ

Շատ վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Եվրոպական կառույցները, մարդու իրավունքների պաշտպան պետությունների դեսպանները,թերևս որոշակի շահերից ելնելով, «ոչինչ չեն տեսնում, չեն լսում, չեն հասկանում»։ Արձանագրում ենք, որ այս պահին չկա միջազգային ճնշում։

Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները և ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ, որը, ինչպես տեսնում ենք, արդեն բերում է մահերի։

Արդարադատության պատասխանատուներից մեկը հայտարարում էր , որ Նիկոլի նկարին նայելիս իրեն ավելի ազնիվ է զգում. հետաքրքիքր է Արմեն Գրիգորյանի մահից հետո՞ էլ է այդպես զգում։ Եվ ընդհանրապես զգո՞ւմ է , թե ի´նչ հրեշի է վերածվել դատաիրավական համակարգը։ Մյուսն ասում էր՝ «վզիս դրել են ապօրինություններ անել», ու հետո ուղարկում են Հ1-ի եթեր՝ ինքնաստորանալու։ Քննիչներ, դատախազներ, դատավորներ ինքնավզադրված հոգեվիճակում են՝ անելով ամեն ինչ, ամեն անօրինականություն։

Չկա հույս, որ Արեն Գրիգորյանի մահը որևէ բան փոխելու է։ Ամեն ինչ շարունակվելու է նույն կերպ։ Մահ տվող համակարգերը կոսմետիկ փոփոխությունների ենթակա չեն։
Հայկական արդարադատությունը վերածվել է դոկտոր Մենգելեի՝ ֆորմալ օրինականության և անպատժելիության զգացումով հրեշավոր մարդասպանի։ Սա պետք է կանգնեցնել։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan