Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե

Ի՞նչ ճակատագիր կունենա պետությանը նվիրաբերված, ապա վաճառված «Գոլդեն փելես» հյուրանոցը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը Արմեն Ավետիսյանի կողմից 2019-ին նվիրաբերվեց պետությանը, և միայն 2,5 տարվա ջանքերից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել այն։ Գնորդը Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» կազմակերպությունն է: Մինչ այդ խոսակցություններ կային, որ հյուրանոցը սկսել է ավիրվել: Իսկ ի՞նչ վիճակում է այն հիմա: Հյուրանոցների գործադիր տնօրեն, «Project Inter-Invest»-ի զբոսաշրջության բաժնի ղեկավար Մահմուդ Սաադը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ սկսել են հյուրանոցի վերանորոգման աշխատանքները:

«Համապատասխան փոփոխություններ ենք կատարում, որպեսզի այն էլ ավելի հարմարավետ դառնա մեր բոլոր հյուրերի համար: Շինարարական տարաբնույթ աշխատանքներ ենք կատարում, ջրահեռացման համակարգն ենք թարմացնում, ընդունարանը, ռեստորանը, բայց կային, օրինակ` սենյակներ, որտեղ մեծ փոփոխություններ չենք կատարել»,-ասաց նա:

Մահմուդ Սաադը նաև տեղեկացրեց, որ հյուրանոցը վերանվանվելու է «Mercure Tsaghkadzor Hotel»: «Սա լինելու է «Mercure» բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում։ «Գոլդեն փելես» հյուրանոցի վերածնունդը հնարավոր է դարձել միջազգային «Accor» հյուրանոցային խմբի և «Project Inter-Invest» ընկերության միջև կնքված համաձայնագրի շնորհիվ»,- նշեց պարոն Սաադը՝ հավելելով, որ դեռ շատ անելիք ունեն:

«Նաև ներքին հարդարման աշխատանքներն ենք սկսելու, որը նույնպես իրականացնում ենք «Accor» ընկերության հետ խորհրդակցելով, ամեն ինչ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելով: Ներկայում աշխատում ենք նախագծի վրա և երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք, թե ինչպիսին է լինելու սենյակների դիզայնը, ներքին հարդարումը և ոչ միայն: Հուսով եմ, որ բոլոր աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ, և դեկտեմբերին հյուրանոցը կբացի իր դռները:

Անում ենք առավելագույնն այդ ժամկետներում բոլոր աշխատանքներն ավարտելու համար, տեմպ ենք հաղորդել մեր աշխատանքներին: Իրականում բավականին կարճ ժամկետներում արդեն իսկ հասցրել ենք մեծ ծավալի աշխատանք կատարել` վերադասավորումներ, փոփոխություններ, նորոգում և այլն»,- տեղեկացրեց Մահմուդ Սաադը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>