Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը
Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները փակել են Գյումրի–Արմավիր ճանապարհը։
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ գյուղացիները պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։
Նշենք, որ գյուղերը մինչ օրս ոռոգման համակարգ չեն ունեցել, փորձել են այլ եղանակով հավաքված ջուրն օգտագործել։
Բնակիչները նշել են, որ մինչ գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Այս գյուղն էլ արդեն իսկ հասցրել է 3 անգամ ոռոգում իրականացնել, իսկ Ղարիբջանյանն ու Գետքը` ոչ։ Բնակիչները բողոքում են, որ բերքը փչանում է։
«Մարզային իշխանությունները ասել էին, որ մարզում ոռոգման խնդիր այլևս չկա, մենք էլ ավելի շատ բերք տնկեցինք ու ստացվում է, որ խաբվեցինք»,– նշեց բնակիչներից մեկը։
Այս պահին մարզպետարանի գյւղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանն ու Ախուրյան համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը բանակցում են բնակիչների հետ, որպեսզի ճանապարհը բացվի։