Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

Ուզում եք բիզնեսը ծաղկի՞, տնօրեն նշանակեք Փաշինյան ազգանուն ունեցողի

Մամուլը օրերս նյութ էր հրապարակել այն մասին, թե ինչպես 50 հազար դրամով գնվել է ՀԷԿ, որի տնօրեն է դարձել Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։

«Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, իրենց պատկանող՝ Մարց գետի վրա գործող ՀԷԿ-ը վաճառել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդուն՝ աչաջուրցի 20-ամյա Յուրի Քոքոբելյանին։ Նույն օրն այդ ընկերության տնօրեն է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել միայն 2018-ի հեղափոխությունից հետո։ ՀԷԿ-ը, Խաչատուր Քոքոբելյանի 20-յա եղբորորդուն վաճառվել էր 50 հազար դրամով։

Յուրի Քոքոբելյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ այդ ՀԷԿ-ը աշխատել է ոչ ամբողջ հզորությամբ՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ունեցել է վարկային պարտավորություններ, որ չի կարողացել կատարել։ Բանկի, ՀԷԿ-ի նախկին սեփականատիրոջ և Յուրի Քոքոբելյանի միջև եռակողմ համաձայնությամբ տեղի է ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի գործարք, որի ընդհանուր արժեքը կազմել է 2,300,000 ԱՄՆ դոլար + 50,000 ՀՀ դրամ, որտեղ 2,300,000 ԱՄՆ դոլարը ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջ կողմից բանկի նկատմամբ չկատարված վարկային պարտավորությունն է, իսկ 50 հազարը՝ բաժնեմասի անվանական արժեքը:

Քոքոբելյանը նշում է․ «Ընկերության տնօրեն հանդիսացող Արմեն Փաշինյանը որևէ կապ և առնչություն չի ունեցել ՀԷԿ-ի առքուվաճառքի հետ, վերջինս պարզապես ընկերության տնօրենն է և իրականացնում է իմ՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իրեն վերապահված գործառույթները»։

Իհարկե` հարցեր շատ են առաջանում և գլխավորը՝ ինչու են որոշել տնօրեն նշանակել Նիկոլ Փաշինյանի եղբորը, այն էլ մի ընկերության, որը չի կարողացել աշխատել, ունեցել է շուրջ 2,5 մլն դոլարի պարտավորություններ։ Եթե հնարավոր չի եղել այդ ՀԷԿ-ը աշխատացնել այնպես, որ միլիոնավոր դոլարների պարտավորությունը փակի, ինչո՞ւմ է վստահությունը, որ հիմա հնարավոր կլինի։ Գուցե վստահությունը նոր տնօրենի ազգանվան մե՞ջ է։ Արդյո՞ք Արմեն Փաշինյանը տնօրեն չի նշանակվել, որպես երաշխավոր, որ այդ թերի գործող բիզնեսը կծաղկի։ Բնականաբար, որպես երաշխիք էլ ներկայացվել է եղբոր վարչապետ լինելու փաստը։

Փաստերի ստուգման հարթակը օրերս հրապարակել էր փաստեր, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի՝ ընդամենը հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած եղբայր Արմեն Փաշինյանը միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։

Նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրեն։ «Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։

Արմեն Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։

Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։

Նախորդ տարվա հոկտեմբերին ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը:

Ստացվում է, որ Հեղափոխության արդյունքում մեր երկրում ի հայտ է եկել մի տաղանդավոր մենեջեր, որը մինչ այդ անտեսված էր ու ստիպված գնացել էր Ռուսաստան՝ խոպան։ Հիմա վերադարձել է Հայաստան և օգտագործելով ազգանունը` փող է աշխատում՝ այլ ազգանուններով ղեկավարներ ունեցող ու բանկրոտի հասած բիզնեսներին «երկրորդ կյանք» տալով։

Հունիսի 27-ի առցանց մամուլի ասուլիսում Նիկոլ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ եղբայրը մեկ տարում 4 ընկերության տնօրեն է։ Հարց էին ուղղել, թե արդյո՞ք տեղի ունեցածը ունեցվածքի վերաբաշխման տպավորություն չի թողնում։ Ասաց, թե իր եղբայրն ընդամենը տնօրեն է։ «Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում, 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում աշխատում է տնօրեն: Ես կարող եմ սեփական օրինակով ասել․ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, և էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր, որովհետև դա, ըստ էության, ընկերությունների խումբ է, որը իրար հետ փոխկապակցված գործում է, և նման դեպքերում նախընտրելի է ունենալ մեկ տնօրեն. մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»։

Իհարկե՝ Փաշինյանը ստում էր, որովհետև ընկերությունների խմբի մասին չէ խոսքը իր եղբոր պարագայում, այլ՝ առանձին ընկերությունների։ Իսկ վերջին գործարքն է՛լ ավելի պատկերավոր է․ մարդ ունեցել է ՀԷԿ, վերցրել է վարկ, որպեսզի տեխնիկապես ապահովի գործունեությունը, ՀԷԿ-ը չի բերել այն եկամուտը, որով հնարավոր կլիներ կատարել բանկի առջև պարտավորությունները։ Այդտեղ հայտնվում է X անձնավորությունը, ասում է՝ Ես կարող եմ, տուր ինձ ՀԷԿ-ը, կաշխատեցնեմ, բանկի առջև պարտավորություններն էլ կկատարեմ։ Սեփականատերը, հանձնում է իր ՀԷԿ-ը պարտքերով հանդերձ, արդեն նոր սեփականատերը, վերցնում է, տնօրեն է նշանակում, ոչ ավել ոչ պակաս երկրի բարձրագույն ղեկավարի հարազատ եղբորը, ու պատկերացրեք՝ վստահ է, որ գործերը լավ են լինելու։

Հարց է առաջանում, իհարկե, իսկ Արմեն Փաշինյանը միայն տնօրե՞ն է աշխատելու, թե՞ փաստացի սեփականատերն է կամ փայատերը, ինչպես սիրում էր սրան-նրան ասել Նիկոլ Փաշինյանը։ Այդ ինչպե՞ս է լինում, որ ոչնչով հայտնի Արմենը, ստացվում է, այնպիսի տաղանդաշատ է, որ բանկրոտի եզրին հայտնված ընկերություններ են մասնավորեցվում, որը ինքը հերոսաբար պետք է փրկի սննկացումից և սարքի եկամտաբեր բիզնես։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan