Հայաստանը նոր գլխավոր շտաբի պետ ունի

Դիտել նաև
Ինչու է նիկոլավարի ստում «անբարոյականի վաստակը»
Եվրոպայի նորընծա չեմպիոնը ՀՀ իշխանությունների կողմից մեղադրվում է նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով
Zham.am-ը միանում է լրատվամիջոցների ակցիային. հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղղել Փաշինյանին
Նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում ՊՆ-ում
Սրան հասնելու ճանապարհին իշխանությունը որոշել է Գլխավոր շտաբի պետին տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ
Նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:
Ասրյանը 2021-ի մայիսի 21-ից սեպտեմբերի 27-ը զբաղեցրել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Դրանից առաջ նա գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր:
Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր 2022-ի փետրվարի 24-ին։ Այս ընթացքում ԳՇ պետի պարտականությունները ժամանակավոր կատարում էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը: