Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում
12
Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պատերազմ Արցախում
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք» Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած» Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան

Կառավարության աճպարարությունը․ զեկուցենք միայն այն հարցերը, որով փիարվենք

Կառավարության նիստի օրակարգը ամեն անգամ ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հարցերի 95 տոկոս և ավելին չի զեկուցվում։ 45 հարցից զեկուցվում է, օրինակ, 2-5 հարց՝ առավելագույնը։

Իսկ ո՞ր հարցերն են զեկուցվում։ Ուսումնասիրելով հարցերի զեկուցման տրամաբանությունը՝ պարզ է դառնում, որ զեկուցվում են, լայնորեն լուսաբանվում են այն հարցերը, որոնք իշխանական գովազդի համար են։

Այսօրվա նիստում, օրինակ, բավականին կարևոր հարցեր կային, որոնք պարզապես սղացվեցին չզեկուցվող հարցերի տրամաբանությամբ։

Օրինակ՝ կառավարությունը մեծ գումար հատկացրեց ոստիկանության տեխնիկական թարմացման համարբայց այդ մասին որևէ քննարկում չծավալվեց։ Հասկանալի է, քանի որ ուժայիններին ամեն նիստի գումարներ են հատկացնում, ինչը հանրային դժգոհություն է առաջացնում։

Երեք չզեկուցվող որոշումներով 25 երիտասարդի բանակից տարկետում տվեցին։ Բանակում համալրման խնդիր ունեցող երկրում ամեն շաբաթ մինչև 50 հոգու ազատում են բանակից կամ տարկետում են տալիս, ինչը արվում է առանց հարցը բարձրաձայնելու։

Մեկ այլ չզեկուցվող հարցով որոշվեց Սյունիքի մարզի Վարդավանք գյուղին տալ սահմանամերձ գյուղի կարգավիճակ, քանի որ թշնամին արդեն ընդամենը 3 կիլոմետր է գյուղից հեռու՝ կապիտուլյացիայի պատճառով։ Միայն պատերազմից հետո միայն Սյունիքի մարզում շուրջ 40 գյուղով մեծացել է սահմանամերձ գյուղերի ցանկը։ Այս մասին էլ ոչ մի խոսք չգնաց, որպեսզի հերթական անգամ հանրությունը մեղադրանք չուղղի իշխանությանը, թե ինչու եք թշնամուն մոտեցրել մեր գյուղերին։

Մեկ այլ որոշմամբ, առանց ծպտուն հանելու որոշեցին Հայաստանի արտաքին պարտքը ևս 22,6 մլն եվրոյով ավելացնել։

Պատերազմից անցել է 1 տարի և 9 ամիս, բայց դեռևս բազմաթիվ զոհվածների մասունքներ փորձաքննության չեն ենթարկվել։ Եվ հիմա նոր կառավարությունը որոշում է 75 հազար դոլար հատկացնել և 50 զոհի մասունք ուղարկել Նիդերլանդներ ԴՆԹ փորձաքննության։ Սակայն այս մասին՝ ոչ մի խոսք։

Իսկ ո՞ր հարցը զեկուցվեց կառավարության նիստում․

Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ինչ-որ հատվածի ասֆալտապատումը։ Որովհետև ասֆալտը այն միակ բանն է, որով կարողանում են ներկայանալ հանրությանը ու կոռուպցիան, թալանը, կապիտուլյացիան, զոհերը, ազգուտակով պաշտոնների գնալը ու ամեն մյուս բացասական բաները «սվաղել» ասֆալտի թեմայով։

Չի բացառվում, որ այս ասֆալտապատման 12 մլրդ դրամանոց այս մրցույթները կամ մի մասը ևս շահի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, որը տնօրեն է մի քանի ընկերությունում և ճանապարհաշինության ոլորտում միլիարդավոր դրամների պետական տենդերներ է հաղթում։

Աղբյուր՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan