ՌԴ-ն անփոփոխ աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
ՌԴ-ն անփոփոխ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը անփոփոխ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այն գործարկվել է Մոսկվայում հունվարի 14-ին ՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս բազմակողմ աջակցություն ցուցաբերել։ Ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից»,-ասաց Զախարովան:
Zham.am