Ապիկար կառավարման արդյունքում ՀՀ-ում ահռելի չափերի է հասել թմրանյութերի շրջանառությունը. Արթուր Թովմասյան
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
Ալենը վիրավորվել է «Պոռնիկ» բառից. դատական նիստի օրը հայտնի է
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Այո, անբարոյական են, ազգակործանների ծափերը շարունակվում են. Անժելա Թովմասյան (տեսանյութ)
Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ աղետաբեր...
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է հայտնվել ՀՀ երիտասարդությունը այսօր ասեմ, որ 2022-ի թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) ինքնասպանության միջոցով կյանքից հեռացել է 94 մարդ, որոնց մեծ մասը 25-35 տարեկան երիտասարդներ են, սա աղետ է մեր Ազգի համար: Այս ամենի մեղավորությունը նախ և առաջ ՀՀ իշխանություններինն է, երկրորդը՝ հասարակությանը և երրորդը՝ ծնողներինը. բացատրեմ ըստ հերթականության.
- իշխանությունների ապիկար աշխատանքի և ոլորտային թույլ կառավարման պատճառով (ԿԳՄՍ և ՈՍ) ՀՀ-ում ահռելի չափերի է հասել թմրանյութերի շրջանառությունը՝ տարբեր տելեգրամ ալիքների միջոցով:
1.1 երիտասարդների զբաղվածության բացակայությունը և խաղադրույքների խրախուսումը բերել է նրան, որ վերջիններիս միջոցով փող վաստակելը դարձել է համատարած, որն էլ իր հերթին երիտասարդներին դարձրել է խաղամոլ:
- հասարակության մեղավորությունը նրանում է, որ չի դատապարտում ՀՀ իշխանությանը, Հայաստանում բարձիթողի վիճակի և տիրող բառդակի համար:
- ծնողներին մեղադրելը շատ դժվար է, որովհետև նրանք առավոտից երեկո իրենց արդար քրտինքով և տանջանքով հանապազօրյա հացն են վաստակում և կենցաղային հոգսերով տարված՝ դժվարանում են հսկել երեխայի անցուդարձը, թե նա առօրյայում ում հետ է շփվում և այլն: Հարգելի ծնողնե՛ր, տատիկներ ու պապիկներ, հարգելով ձեզ և ձեր քրտնաջան աշխատանքը, խնդրում եմ ձեզ ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին, նրանք դրա կարիքը շատ ունեն:
Հ.Գ. «Մայրերի ափի մէջ պիտի փնտռել ազգերի ճակատագիրը»: ՆԺԴԵՀ»