«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից

Հետխորհրդային երկրների ժողովուրդների մոտ այն տեսակետն էր ձևավորված, թե իբրեւ Ռուսաստանի ամենահավատարիմ գործընկերներից է համարվում Ղազախստանը: Նույնիսկ Բելառուսի հետ՝ «պուտինյան» Ռուսաստանում պարբերաբար առաջանում էին բավականին կոշտ, տնտեսական բնույթի կոնֆլիկտներ: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև երբեք նման հակասություններ չէին նկատվել:

Այս տարվա հուվարի սկզբի դեպքերը, երբ փողոցային բողոքի ցույցերի արդյունքում ներկայիս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի իշխանությունը մազից էր կախված, շատ փորձագետների կարծիքով հենց Մոսկվայի ակտիվ գործողությունների արդյունքում վիճակը հաղթահարվեց և Տոկաևը կարողացավ պահպանել սեփական իշխանությունը:

Դրանից հետո գրեթե բոլոր տեսակի փորձագետներն ու վերլուծաբաններն այն եզրահանգման եկան, թե իբրեւ այդ դեպքերից հետո Տոկաևը հայտնվեց Պուտինի «գրպանում»: Մենք կանխատեսում էինք ճիշտ հակառակ զարգացման սցենարը, այն է` Տոկաևի գլխավորությամբ Ղազախստանն աստիճանաբար հեռանալու է Մոսկվայի ազդեցությունից և դա կապված չի լինելու միայն Տոկաևի որոշումից և ցանկությունից:

Այսօր այդ զարգացման սցենարը իրականություն է դառնում:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման մասին հիմնականում նպատակ ունեն մեղմելու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վերջին հայտարարությունների և Ղազախստանի պրակտիկ գործողությունների բացասական ազդեցությունը։ Հանրապետության ղեկավար Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը հայտարարել է, որ Նուրսուլթանը մտադիր չէ գործել ի վնաս Մոսկվայի շահերի, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նավթի արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու Ղազախստանի որոշումը հազիվ թե քաղաքական բնույթ ունենա, և կոչ է արել ակտիվացնել երկկողմ շփումները։

Նման հայտարարությունների բուն անհրաժեշտությունը հուշում է, որ խնդիրները դեռ կան և ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բնույթ ունեն։ Իրադարձությունները ծավալվում են հունիսի կեսերից SPIEF-22-ում Քասիմ Տոկաևի հնչեղ հայտարարությունների ֆոնին, որոնցում նա հերքում էր Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը՝ դրանք անվանելով «քվազիպետական կազմավորումներ»: Դժվար է այս հայտարարությունը մեկնաբանել այլ կերպ, քան որպես Ուկրաինայում ռուսական քաղաքականության բացահայտ դատապարտում:

Բացի այդ Նուրսուլթանից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ղազախստանը չի դառնա հակառուսական պատժամիջոցները «շրջանցելու» ալիք և ամբողջությամբ հավատարիմ կմնա դրանց, այդ թվում արգելք դրված ապրանքների արտահանման և ներմուծման վրա: Ղազախստանի նման պահվածքի դիմաց՝ Ռուսաստանի արձագանքը չուշացավ:

Հուլիսի 5-ին ռուսական դատարանի որոշմամբ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը (CPC), որի միջոցով Ղազախստանից արտահանվող նավթի մոտ 80%-ը մատակարարվում է Նովոռոսիյսկ նավահանգիստ և հետագայում համաշխարհային շուկա, ներառյալ Ուկրաինա դադարեցրել է աշխատանքը։ Մեկ ամիս իբրեւ բնապահպանական խախտումների պատճառով այդ աշխատանքների դադարեցումը նշանակում է Ղազախստանի նավթարդյունաբերության համար ամսական 0,5 մլրդ դոլարի ուղղակի վնաս։

Եթե դատարանը որոշի երկարաձգել CPC-ի շահագործման արգելքը, Ղազախստանի կորուստները կավելանան մի քանի անգամ և նույնիսկ ավելին, քանի որ կծագի նավթի արդյունահանման ծախսատար և զգալի կրճատման հարցը:

Քանի որ Նուրսուլթանը CPC-ի կասեցման մեջ տեսնում էր քաղաքական դրդապատճառ, նրանք մտածում են արտահանման համար նավթի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման մասին: Ղազախստանի նախագահ Կասիմ Տոկաևի ցանկությունը, Կասպից ծովով նավթի արտահանման կտրուկ աճի մասին նույնպես կարծես թե իրատեսական չէ։ Նավթամուղի կառուցումը ծովի տակով դեպի Ադրբեջան կպահանջի տարիներ, և դժվար թե այն համաձայնեցվի մերձկասպյան մյուս երկրների կողմից, օրինակ «բնապահպանական» խնդիրների նկատառումներով:

Ինչո՞ւ Տոկաևը գնաց նման քայլի, այսօր բոլորն են փորձում հասկանալ:

Մինչդեռ իրականությունը կայանում է նրանում, որ Տոկաևը չի կարող հաշվի չառնել հետնազարբաևյան ղազախական իրականությունը, որտեղ Մոսկվայի հանդեպ կան լուրջ դժգոհություններ:

Իսկ ինչո՞վ են այդ դժգոհությունները պայմանավորված դա առանձին վերլուծության հարց է, որը կապված է առաջին հերթին Մոսկվայի «կացնային» պահվածքի հետ հետխորհրդայի երկրների հանրային կարծիքի հանդեպ:

Ավելի մանրամասն այս խնդիրը կներկայացնենք հաջորդիվ:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>