Ստամբուլի մետրոյում սևամորթ ընտանիքը հարձակման է ենթարկվել
Դիտել նաև
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար կլինեն վերջին ընտրությունները
Կա երկու ընտրություն՝ Թուրքիա և Ռուսաստան. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Ռուսին հանեք, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, ի՞նչ եք անելու, թուրքին Երևանից ո՞վ ա հանելու. Մակրոնը հայերին միայն լավ թաղում ու վերաթաղում է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Ստամբուլի Յենիքափը-Հաջըօսման մետրոյի Հալիչ կայարանում մի սևամորթ ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում մեծ աղմուկ հանած տեսանյութում երևում է, որ մետրոյի ուղևորներից մեկը վիրավորում է իր կողքին նստած մի սևամորթ մարդու, որը երթևեկում էր կնոջ ու երեխայի հետ միասին։
Լսվում է, թե ինչպես է և՛ թուրքերենով, և՛ անգլերենով վիրավորանքներ հնչեցնող մարդը գոռում՝ «վերադարձե՛ք Աֆրիկա, գնացե՛ք այստեղից»։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սոցցանցում այդ տեսանյութի տարածումից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել այդ կարգազանց քաղաքացուն։ Նա մեղադրվում է «խտրականության, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու» մեջ։